Նամակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին

0
147
Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյան
Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյան

Խմբագրության կողմից՝

Մեր խմբագրությանն էր դիմել ՀՀ և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն, ով մեր համայնքում շատ հարգված մտավորական է ու մաէստրոն միակ հայ կոմպոզիտորն է Իսրայելում, ում հայկական մարշերի տակ շարային հրապարակում  ուրախ քայլում են հրեա զինվորականները: Պարոն Ասլանյանն իր ողջ կյանքում նաև պայքարել ու պայքարում է արդարության համար և անկախ Հայաստանում կառավարող նախարարներից, տասնյակ տարիներ պայքարում է հայ կոմպոզիտորների, հայ թոշակառուների և ընդհանրապես հայ մարդու իրավունքների պաշտպանության համար:

Ցավոք սրտի շատ դեպքերում Սփյուռքում գործող հայ մշակույթային գործիչները, կոմպոզիտորներն ու արվեստագետները չեն արժանանում այն գնահատականին, որին իրոք արժանի են ու ավելի գնահատվում են տեղում քան Հայրենիքում: Մաէստրո Ասլանյանն ի տարբերություն շատերի գործի է դնում նաև իր սուր միտքն ու գրիչն՝ «թացը չորից առանձնացնելու» և շատ դեպքերում նաև ճիշտ ճանապարհ նորանշանակ պաշտոնյաներին ցույց տալու հմար:


Բարեւ Ձեզ ՀՀ Մշակույթի նախարար, հարգելի տիկ. Ժաննա Անդրեասյան. Հուսամ լավ եք, ցանկանում եմ` ՍՈՒՐԲ ՀՈՂԻՑ (նամակը գրում եմ Իսրայելից):

ՀԱՐԳԵԼԻ ՏԻԿ ՆԱԽԱՐԱՐ.

Սույն թվի Հոկտեմբեր 31-ին ՀԱՖՆ-ի դահլիճում կատարվեց Տրոմբոնի եւ նվագախմբի համար հեղինակածս թիվ 2-րդ Կոնցերտը՝ գրել եմ Իսրայելի Մշակույթի նախարարության պատվերով. (զանգահարեց ԿՄ քարտուղարուհի Աստղիկ Մելքոնյանը, ասաց ուզում են Փառատոնի ծրագրում կատարել Տրոմբոնի համար հեղինակած իմ 2-րդ կոնցերտը, եւ որ «ես պիտի գտնեմ տրոմբոնահար»). Զարմացա…(կուզեք՝ կպատմեմ թե ինչու…) Իմ բախտից, նույն ժամանակ, որդիս, շեփորահար Արմենը, (նվագում է Հայֆայի սիմֆոնիկում, ղեկավարում է իր ստեղծած, Հայֆայի երիտասարդական ջազ «ԲԻՏ ԲԵՆԴ» նվագախումբը՝ Իսրայելին բերել է 3 միջազգայի մրցանակ, Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի շրջանավարտ է)Երեւանում էր, եւ գտավ տրոմբոնահար, վճարեցի 600 դոլար (այդքան ուզեց ,կարող եք հարցնել՝ Կարապետ Հարությունյանին):Կարող էի հրաժարվել, նամանավանդ Կոնցերտն արդեն կատարվել էր Իսրայելում, բայց…բայց…ուզեցի ցույց տալ ԿՄ-ը, որ ես ԴԵՌ ԿԱՄ(ես նրանց պատճառով ինսուլտ եմ տարել…եւ բժիշկները ինձ տվել էին մեկ գիշեր….հետո իմացա….չմանրանամ…այսօր դեղեր եմ խմում). (կուզե՞ք… կմանրանամ…. բայց հետո դեղերի, կամ շտապ օգնության խնդիր կունենաք նաեւ Դուք՝ եթե իհարկե զգայուն եք….չեմ ցանկանում…):

Պրեմիերան կայացել էր 2019 թվին, Հայֆայի «ԱՈՒԴԻՏՈՐԻՈՒՄ» համերգային մեծ դահլիճում, եւ մեծ արձագանքի արժանացավ (մենակատարը Իսրայելից էր ,նույն Դենիս Վուլլը, որ 2014-ին Երեւանում ՀԱՖՆ-ի հետ նվագել էր Տրոմբոնի թիվ 1 կոնցերտս՝ կա յութուբում)….Դիրիժորը՝ հրավիրված դրսից. Կատարվեց 3(երեք)զանազան համերգներում, որից մեկը ՝ Իսրայելի Անկախության նվիրված Տոնական համերգի օրը…. (կա յութուբում): Կոնցերտը, Իսրայելի կրթության նախարարության հորդորով մտավ ԵՐԿՐԻ ուսուցողական ծրագրի մեջ՝ ինչպես եւ դրանից առաջ հեղինակածս «Ալբոմ, շեփորի եւ դաշնամուրի համար», նաեւ «Էլեգիա» մենակատար կլարնետի համար): Անհամեստ ավելացնեմ՝ Իսրայելում իմ շատ ստեղծագործություններն են կատարվում՝ Իսրայելի բանակի փողային նվագախմբից մինչ սիմֆոնիկ (Հայաստանում հրաժարվեցին Փողային նվագախմբի համար հեղինակած, հրատարակված, բավականին ծախսով փոստով ուղարկված 10 ռազմահայրենասիրական քայլերգերիս նոտաներից,(ՊՆ նվագախմբի ղեկավար արմեն պողոսյանը իմ հեռախոսազանգին՝ ստացել է արդյոք նոտաները, թե՝ ոչ(բավական ծախս էի արել), պատասխանեց «մենք քայլերգեր ունենք»…Իսրայելի բանակի խեղճ նվագախումբ, նրանք քայլերգեր չունեին…սպասում էին, թե Նուբար Ասլանյանը երբ պիտի գա, որ իրենց համար քայլերգեր գրի…ոչ միայն նվագեցին, այլեւ ձայնագրեցին ու տեսագրեցին՝ կան յութուբում), իսկ մերոնք հրաժարվեցին, որովհետեւ տգետ, լոպազ, աղքատ ու հպարտ են…(երբ ես Հայաստանում փողային նվագախումբ էի ղեկավարում, էս նորեկները չգիտեմ որտեղ էին…Հայաստանի ռադիոյի ֆոնդում կան փողային նվագախմբի համար իմ մշակած ու գործիքավորած հայ 10 կոմպոզիտորների 20 մանկական երգերի կատարումները՝ ԻՄ ՆՎԱԳԱԽՄԲՈՎ, որոնք հնչեցին Հայաստանի ԿՄ-ի 12-րդ Համագումարում , ֆիլհարմոնիկ դահլիճում, հեղինակների ներկայությամբ(Էդվարդ Միրզոյանի հետ եւս 9 կոմպոզիտոր), կատարված(12.12.1984թիվ), եւ որոնք կատարվում էին Հանաքավանի պիոներ ճամբարներում եւ հայ երեխաներին սովորեցնում, որ բացի Շաինսկու շատ լավ երգերից կան նաեւ հայ կոմպոզիտորների երգեր….եւ հիմա ,«այսօրվանները» մեծացել, ՊԱՊԱ են դարձել… խեղճեր…ինձ ասում է «մենք քայլերգեր ունենք»…Ի դեպ այդ քայլերգերի նոտաները իմ(ՄԵՐ)ՇԱՏ ՍԻՐԵԼԻ դասախոս Արմեն Բուդաղյանը(կոնսերվատորիայից)խնդրեց ու տարավ Ղարաբաղ…ես ունեմ հատված գերմանական հեռուստատեսության հաղորդումից , թե ինչպես էին քայլում արցախցի զինվորները իմ քայլերգերի ներքո….

Կներեք , տիկին նախարար….հոգիս խռովյալ է….. Իսրայելցի շատ երաժիշտներ են իմ գործերը ներառել թե իրենց երգացանկում՝ թե երկրում ,եւ թե արտասահմանում ունեցած համերգների ծրագրում(գրված է վիքիպեդիայում եւ ոչ միայն իսրայելցի երաժիշտները…գրված է 15 երկրներ՝ ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Ասիա, Սկանդինավիա, Հեռավոր Արեւելք , Սովետ Միություն եւ իհարկե մեր Հայաստան՝ Չէ, ես Բեթհովենը չեմ… պարզապես գրված է համացանցում….ես չեմ գրել… իսկ 2009 թվին էլ ներկայացրել եմ Իսրայելը Հարավ Կորեայում կայացած(Սեուլ , Թոնգ-յոնգ)Ասիական 12 երկրների(հետն էլ Ավստրալիա եւ Նոր Զելանդիա)փառատոնում, ուր Լեհաստանի ռադիոյի քառաձայն երգչախումբը կատարեց Սեյրան Հովակիմյանի տեքստով գրված իմ, «ԲԵՐՔԻ ՏՈՆ» ԿԱՆՏԱՏԸ՝ կա յութուբում.(Հայաստանի ռադիոյի ֆոնդում ՎԱՂՈՒՑ կա Հայ երգի կամերային երգչախբի կատարմամբ, դիրիժոր՝ Հ.Թոփիկյան (եթե չեն ջնջել…որպես ազգի դավաճան…). ԿԱՆՏԱՏԸ ԴԱՐՁԱՎ ՆԱԵՒ Կոմիտասի անվ. Կոնսերվատորիայի շրջանավարտ Անահիտ Աղաբաբյանի դիպլոմային աշխատանքը՝ դիրիժոր): Ինձ համար իհարկե պատվաբեր էր այդպիսի փառատոնին մասնակցելը, բայց առավելն այն էր՝ որ նույն օրը ,նույն համերգում կատարվել եմ ՄԵԾՆ ՔՇԻՇՏՈՖ ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ՀԵՏ(անձամբ է ինձ ասել, որ տատը հայ է….նկարվել ենք, պահպանել եմ համերգի ազդը):

Հարգելի նախարար, իմ ստեղծագործությունները Իսրայելի մշակույթի եւ կրթության նախարարության հորդորով ներառվել են տեղի երաժշտական ուսուցողական հաստատությունների ծրագրերում…Նույն ստեղծագործությունների, «Իսրայել Երաժշտական Կենտրոն» – ում (I.M.C.) հրատարակված ստեղծագործություններիս նոտաները նվիրել եմ Հայաստանի Ազգային, Երաժշտագիտական(որ լուծարվեց, ունեմ շնորհակալ նամակ),եւ Կոնսերվատորիայի գրադարան.

Հարգելի նախարար.

Տարբեր տարիներին իսրայելցի երեք(3) մենակատարներ ՀԱՖՆ-ի հետ նվագել են իմ 4(ՉՈՐՍ) կոնցերտները՝ 2014-ին Տրոմբոնի(Դենիս Վուլլ), եւ նվագախմբի թիվ 1 կոնցերտը՝ https://www.youtube.com/watch?v=7sbxYID5zss : 2016-ին Ջեֆֆ Հովվարդի(ԻՍՐԱՅԵԼԻՑ,իրար հետ եկանք Երեւան) կատարմամբ նվագեց կլարնետի կոնցերտը https://www.youtube.com/watch?v=6ruVzE9dmPQ&t=334s -իսկ Ցեղասպանությանը նվիրված, Շեփորի եւ նվագախմբի համար հեղինակածս «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ» Կոնցերտ պոեմը՝ 2015-ին, Իսրայելի հանրահայտ ֆիլհարմոնիկի 1-ին շեփորահար՝ Ռամ Օրեն-մակարդակ…. https://www.youtube.com/watch?v=7uzi6XQcv_Q&t=22s :(Մինչ այս Կոնցերտի Հայաստանում կատարումը, բզկտեցին ինձ 10 տարի, անգամ նշանակված համերգի օրը տվեցին ԱՄՆ-ից Ալ. Տրեգերին եւ Հայաստանի Պետական կամերային նվագախմբի ղեկավար Վահան Մարտիրոսյանին, անգամ անտեսելով Էդվարդ Միրզոյանի հորդորը, որ «էս գործը պիտի կատարվի» (Թոփչյանին էր ասել՝ ուղարկել էի Միրզոյանին նոտաները եւ համակարգչից՝ ձայնագրությունը). Պետական https://www.youtube.com/watch?v=7uzi6XQcv_Q&t=22s,անգամ անտեսելով Էդվարդ Միրզոյանի հորդորը, որ «էս գործը պիտի կատարվի» (Թոփչյանին էր ասել՝ ուղարկել էի Միրզոյանին նոտաները եւ համակարգչից՝ ձայնագրությունը).

ՀԱՐԳԵԼԻ ՆԱԽԱՐԱՐ

Ես արդեն Ձեզ շատ հոգնեցրի ու թե շարունակեմ իմ, «փիսիկի գանգատը», ապա կարդալով… կքնեք. Հիմա կարեւորը.

Հոկտեմբերի 31-ի համերգի օրը, երբ գեղանի Սոնա Վերդյանը ներկայացրեց կատարվող ստեղծագործությունները, կարդաց նաեւ դիրիժորի անունը, ՆՇԵԼՈՎ, ՈՐ ԱՅՍՕՐ ՆՐԱ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է(հալալ ա), ՍԱԿԱՅՆ ԵՒ ՈՉ ՈՔ ՉՀԻՇԵՑ, ՈՐ ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ, ԷՆ ԱՆՏԵՐ ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 80 ՏԱՐԵԿԱՆ….ՍԵՒ ՏԼԻՆ…քանզի՝ «Տերովին՝ տերը տարավ , անտերին՝ գելը» …թող տանի…

«ТАКИЕ У НАС ВРЕМЕНА» В.ПОЗНЕР……..

Հա ,ի դեպ, Հայաստանից իմ 80 ամյակը շնորհավորեց(գրավոր) միայն Սփյուռքի նախարար Զարեհ Սինանյանը(մենք իրար հետ ծանոթներ չենք…բնավ): Անհարմար եմ զգում ՊԱՏՄԵԼ, թե ինչ պատվի եւ ՊԱՐԳԵՒԱՏՐՄԱՆ եմ արժանացել Իսրայելում իմ ծննդյան՝ 60,70,75 եւ 80 ամյակների առթիվ…Էստեղ է, որ Հայաստանի պարագայում, Ֆրունզը կասեր՝ Эти «Жигули чем думают»…..

Իսկ «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» Վոկալ սիմֆոնիկ պոեմի համար բռնաբարեցին 27 տարի, չնայած բոլորը գոռում էին «Ղարաբաղը մերն է»….Ողջույն արխադաշ Ասլանյանին, հաղթանակ գործին Հայաստանի(Չարենց ջան ներիր):

16.01.24

Հայֆա , Իսրայել:

Հա, տիկին նախարար. «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» ՎՈԿԱԼ ՍԻՄՖՈՆԻԿ ՊՈԵՄԻ ՀԱՄԱՐ ԿՅԱՆՔՍ ԿԵՐԱՆ 27 ՏԱՐԻ…..(ԿԱ ՅՈՒԹՈՒԲՈՒՄ…..)փող էին ուզում (սկսած Չեքիջյանից….չեմ մեղադրում),բայց բոլորը բերանները չռած գոռում էին՝ ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ Է…տեսանք … Մտեք յութուբ, տեսեք ինչ գործ է… https://www.youtube.com/watch?v=8nyZNM3cLIg

2017-ին դուստրս,ամուսինն ու որդիս ,ինձնից գաղտնի նամակ են հղում ՀԱՖՆ-ի տնօրեն ռուզան սիրունյանին, առաջարկ-խնդրանքով, հաջորդ տարի(2018-ին) կազմակերպել ՀԱՄԵՐԳ ԻՐԵՆՑ ՀՈՐ 75 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ, եւ որ պատրաստ են ՎՃԱՐԵԼ ՊԱՀԱՆՋՎԵԼԻՔ ԳՈՒՄԱՐԸ: Մերժեցին….

75 ամյակս , տիկնոջս հետ նշեցինք Բեռլինում, ուր ներկա գտնվեցինք Հրանտ Դինքի հիշատակին նվիրածս «ՊՈԵՄ ԷԼԵԳԻԱ» ստեղծագործության կատարմանը՝ «Ensemble DiX» գերմանական համույթի կատարմամբ ՝ https://www.youtube.com/watch?v=4QYs2Y_Rtd4 (ես չեմ առաջարկել, իրենք էին գտել համացանցում եւ պատվիրել նոտաները՝ ԻՍՐԱՅԵԼԻՆ…այս պարագայում ես միայն հոնորարի տերն եմ )…

Լավ մնաք. 16.01.24.

հեռ.972 524 797 027 Vibr., WhatsApp

Noubar Aslanyan: Concerto – Poem “ The Braves of Sipan” (2005).

www.noubaras.do.am, (418) Noubar Aslanyan: Concerto – Poem “ The Braves of Sipan” (2005). – YouTube

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here