Saturday, October 17, 2026
Գլխավոր Էջ ՀԱՅԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ Երուսաղեմի ասորի եպիսկոպոսի այցն Երուսաղեմի հայոց պատրիարքարան

Երուսաղեմի ասորի եպիսկոպոսի այցն Երուսաղեմի հայոց պատրիարքարան

0
23
Երուսաղեմի ասորի եպիսկոպոսի այցն Երուսաղեմի հայոց պատրիարքարան

2026 թվականի հոկտեմբերի 6-ին՝ երեքշաբթի օրը, Երուսաղեմի ասորի եպիսկոպոս Գերաշնորհ Տեր Անթիմոս Ճաք Յակուբը, իր միաբանների ուղեկցությամբ, պաշտոնական այց կատարեց Երուսաղեմի հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցավ Նորին Ամենապատվություն Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Հայոց պատրիարքի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում տիրող իրավիճակի, եկեղեցական հարցերի, ինչպես նաև Սուրբ Երկրում Հայ և Ասորի ուղղափառ քույր եկեղեցիների միջև համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունների շուրջ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև Status Quo-ի կարգավիճակին առնչվող հարցերին։
Հանդիպման ընթացքում ասորի եպիսկոպոսը Նորին Ամենապատվություն Հայոց պատրիարքին նվիրեց «Հայր մեր»-ի ասորերեն տարբերակը։
Հանդիպմանը ներկա էր նաև պատրիարքարանի դիվանապետ Հոգեշնորհ Տեր Աղան վարդապետ Գոգչյանը։

Աղբյուրը՝ ԴԻՒԱՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՅ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here