Tuesday, November 17, 2026
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ «Նռան գույնը». կինոնկար, որը մտածում է գեղանկարչության լեզվով

«Նռան գույնը». կինոնկար, որը մտածում է գեղանկարչության լեզվով

0
79
«Նռան գույնը». կինոնկար, որը մտածում է գեղանկարչության լեզվով

Նոյեմբերի 27-ին առավոտյան ժամը 11:00 -ին Ռիշոն Լեցիոնի Հեյխալ հատարբուտի Աուդիտորիումի դահլիճհում տեղի կունենա դասախոսություն նվիրված աշխարհահռչակ կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովին:

Դասախոսությունը ռուսերեն լեզվով է մատուցվելու, հրավիրված են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ ու հյուրեր, այդ թվում Իսրայելում ՀՀ դեսպանն ու հյուպատոսը: Այն  ուղեկցվելու է հայկական դուդուկի կենդանի մեղեդիներով՝ Իլյա Մազյայի կատարմամբ։

Ինչպե՞ս Սերգեյ Փարաջանովին հաջողվեց կինոն վերածել կենդանացած գեղանկարչության։ Բեմանկարիչ Սոֆիա Մատվեևան առաջարկում է աշխարհահռչակ «Նռան գույնը» ֆիլմին նայել անսովոր տեսանկյունից՝ գույնի, կոմպոզիցիայի, հագուստի, ճարտարապետության և տարբեր դարաշրջանների գեղարվեստական ավանդույթների միջոցով։

Մենք կփորձենք բացահայտել, թե ինչպես է կառուցված Փարաջանովի անկրկնելի տեսողական աշխարհը, և ինչու են նրա ստեղծած պատկերները շարունակում ոգեշնչել ժամանակակից արվեստագետներին ու կինոռեժիսորներին։

Տեղեկատվական հովանավոր՝ Պետախ Տիկվայի  իսրայելահայերի «Նաիրի» միություն։

Սիրով հրավիրում ենք բոլոր հայերին ձեռք բերել տոմսեր և մասնակցել այս հետաքրքիր միջոցառմանը։

Տոմսեր կարող եք ձեռք բերել հետևյալ հղումը սեղմելով՝

https://htrl.co.il/tickets

Տեղերը սահմանափակ են: 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here