Օտարությունը սովորեցրեց Հայրենիք տենչալ…

0
253

Բանաստեղծուհի և երգչուհի Լաուրա Լիլիթ Վարդանյանին առաջին անգամ «Իսրայելահայեր» պարբերականն իր ընթերցողին ներկայացրեց ուղիղ 2 տարի առաջ՝ պատմելով իր նոր տեսահոլովակի շնորհանդեսի մասին, որը տեղի ունեցավ 2022 թվականի հունվարի 16 – ին ու արդեն երկու շաբաթվա ընթացքում այն ուներ ավելի քան 1 մլն. 127 հազար դիտում, որն իրոք նոր տեսահոլովակի համար բացառիկ ձեռքբերում էր այն դեպքում երբ երգչուհին առաջին անգամն էր  լայն մշակույթասեր հասարակությանը ներկայանում իր համատեղ ստեղծագործությամբ: 2021 թվականի ձմռանը պրոդյուսորներ Նիվ Շտուբին և Շառոն Լևին ծանոթանալով  Լաուրա Լիլիթ Վարդանյանի ֆեյսբուքյան էջին տեղադրված ստեղծագործությունների հետ առաջարկել էին մասնակցել իրենց պրոդյուսերական խմբի կազմակերպած միջազգային փառատոնին, որին ներկայացրած տարբեր լեզուներով 5 հաղթած ստեղծագործություններից մեկը ճանաչվելու էր հաղթող ու պետք է տեսահոլովակ նկարահանվեր ու տեղադրվեր սոցիալական ցանցերում: 5 տարբեր լեզվով ներկայացված ստեղծագործություններից լավագույնը ճանաչվեց հայ երգչուհու մշակած «Բինգյոլի» երգն, որի հիման վրա նկարահանվեց համանուն տեսահոլովակը հրեա երգիչ Վիտալի Բարաշի գլխավորությամբ:

Նույն թվականի հունվարի 29 – էլ հանդիսավորությամբ տեղի ունեցավ երգի շնորհանդեսն Իսրայելում: Այն կրկին շատ ջերմ ընդունվեց հրեա երաժշտագետների կողմից:

2023 թվականը  նույնպես բեղմնավոր և ստեղծագործական տարի էր մեր երգչուհու համար։ Նա  գրել էր նոր  երգ, որը պատմում է օտարության մեջ ապրող հայի հոգեվիճակի մասին ։ Երգը կոչվում է «Վերադարձ» և սիրով ցուցադրվեց տարբեր երաժտական հարթակներում և հայկական «21TV» հեռուստատեսությամբ։

Տեսահոլովակը նկարահանվել էր Երուսաղեմում և Տել Ավիվում, իսկ երգչուհու հետ նկարահանվել են նաև Երուսաղեմի Թարգմանչաց վարժարանի մանչուկները։ Նրա գնահատմամաբ Սուրբ Հակոբյանց մայրավանքում և հայկական թաղամասում անմոռանալի նկարահանումներ տեղի ունեցան։

– Սիրել, կարոտել, հուսալ, որ մեկ օր կվերադառնանք, որ բոլոր օտարության մեջ ապրող հայերը կվերադառնան Հայրենի երկիր: Վախն ու երկյուղը մեզ ստիպում են միապաղաղ ապրել, հարմարվել կյանքի բոլոր անհարմարություններին և երազել: Ահա համաշխարհային հարթակն է, որտեղ կարելի է ծանոթանալ ստեղծագործող արվեստագետների, տաղանդավոր երգիչների և նկարիչների հետ։ Այստեղ  ես կարողացա ներկայանալ որպես բանաստեղծ, արձակագիր և երգչուհի, – ասում է բանաստեղծուհին։

Շուտով լույս կտեսնի Լիլիթ Վարդանյանի երկրորդ գիրքն, որտեղ նա զետեղել է Հայրենիքի կարոտի և սիրո մասին «երգող» գեղեցիկ բանաստեղծություններ։

Մոտ մեկ ամսից մեկնարկելու նաև են իր նոր երգի տեսահոլովակի նկարահանումներն, որը նվիված է Արարատ լեռանը։


Խմբագրության կողմից՝

«Իսրայելահայերը» միակ հայկական ու հայալեզու հարթակն է Իսրայելում, որը հնարավորություն է ընձեռում մեր մշակույթային գործիչներին զետեղել իրենց բանաստեղծություններն ու ստեղծագործություններն, տեսահոլովակներն ու արվեստի բնագավառում նորություններն իհարկե թերթի ֆորմատով:

Մենք շարունակելու ենք մեր պարբերականի էջերում պատմել  հայ արվեստագետների, բանաստեղծների, երգիչների ու հայտնի իսրայելահայերի մասին և տարիներ շարունակ տպագրել ենք  ու շարունակելու ենք տպագրել նաև սկսնակ բանաստեղծների ստեղծագործությունները:  

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here