Thursday, November 26, 2026
Գլխավոր Էջ Գլխավոր Էջ Հայաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինայում պատերազմի հետևանքով տուժած անձանց

Հայաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինայում պատերազմի հետևանքով տուժած անձանց

0
5

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունը նախաձեռնում է մարդասիրական դրամահավաք՝ աջակցելու Ուկրաինայում տիրող շարունակական մարդասիրական իրավիճակի հետևանքով տուժած անձանց։

Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ նախաձեռնության շրջանակներում իրականացվելու է դրամահավաք՝ Ուկրաինայի համայնքներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով։

Համերաշխության ոգուն համահունչ՝ այս արշավը Հայաստանի բնակիչներին, համայնքներին և կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում միանալ նախաձեռնությանը և աջակցել այն մարդկանց, ովքեր հայտնվել են ծանր մարդասիրական պայմաններում։

Հավաքագրված միջոցներով ձեռք են բերվելու շարժական ինվերտորային գեներատորներ, EcoFlow լիցքավորման կայաններ, էլեկտրաէներգիա արտադրող այլ սարքավորումներ, power bank-եր և այլ մարդասիրական օգնություն, որոնք դիվանագիտական ներկայացուցչության կողմից կառաքվեն Ուկրաինա։

Հաշվեհամար (AMD): 1150016794284248 Ստացող: Հայկական Կարմիր խաչի ընկերություն Վճարման նպատակը / մանրամասներ: Մարդասիրական օգնություն Ուկրաինային

Account number (currency AMD): 1150016794284248

Recipient: Armenian Red Cross Society

Purpose of payment / details: Humanitarian aid to Ukraine

Յուրաքանչյուր ներդրում համերաշխության և մարդասիրության դրսևորում է։

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here