2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ հինգշաբթի երեկոյան, Ֆրանսիայի նորանշանակ գլխավոր հյուպատոս պարոն Ալեքսիս Լը Կուր Գրանդմեզոնը (Alexis Le Cour Grandmaison) կատարեց իր առաջին պաշտոնական այցը Հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցավ Նորին Ամենապատվություն Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան Հայոց պատրիարքի հետ։
Հանդիպման ընթացքում Նորին Ամենապատվությունը շնորհավորեց պարոն Ալեքսիս Լը Կուր Գրանդմեզոնին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան իր նոր առաքելության մեջ։
Հանդիպմանը ներկա էին նաև ավագ թարգմանիչ Հոգեշնորհ Տեր Վազգեն վարդապետ Ալեքյանը և դիվանապետ Հոգեշնորհ Տեր Աղան վարդապետ Գոգչյանը։
Աղբյուրը՝ ԴԻՒԱՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՅ















