2026 թվականի հոկտեմբերի 7-ին՝ չորեքշաբթի առավոտյան ժամը 10։00-ին, Իսրայելում Վրաստանի նորանշանակ դեսպան Բեկա Դուալին (Beka Duali), պաշտոնը ստանձնելուց հետո, իր առաջին պաշտոնական այցը կատարեց Երուսաղեմի հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցավ Նորին Ամենապատվություն Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Հայոց պատրիարքի հետ։
Հանդիպմանը ներկա էր նաև պատրիարքարանի դիվանապետ Տեր Աղան վարդապետ Գոգչյանը։
Հանդիպման ընթացքում Հայոց պատրիարքը ողջունեց դեսպանին և շնորհավորեց նրան նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն դիվանագիտական առաքելության ընթացքում։
Իր հերթին, դեսպան Բեկա Դուալին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի պատմական ու հոգևոր նշանակությունը։
Աղբյուրը՝ ԴԻՒԱՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՅ















