Վերհանելով հայկական տաղանդը համաշխարհային ասպարեզ

0
56
Ձախից աջ_ Սուսաննա Խաչատրյան_OnOff Animation Studios_Տրիեստի կինոփառատոն (Իտալիա)

Հ. Հովնանյան Ընտանեկան Հիմնադրամի Հայկական Անհատական
Դրամաշնորհների Ծրագիր

Վերհանելով հայկական տաղանդը համաշխարհային ասպարեզ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Հայկական անհատական կրթաթոշակների ծրագիրը կարևոր հարթակ է աշխարհասփյուռ հայության համար, ովքեր ձգտում են ճանաչելի դարձնել իրենց փորձը, տաղանդն ու գիտելիքը համաշխարհային ապարեզում: Հիմնադրամն առաջարկում է աջակցություն և հոգում բոլոր
անհրաժեշտ ծախսերը՝ ներառյալ մասնակցության, փոխադրման, գիշերակացի և սննդի վճարները։ Այս կրթաթոշակները եզակի հնարավորություն են տալիս հայերին՝ մասնակցելու տարաբնույթ միջազգային միջոցառումների՝ մրցույթների,
ցուցահանդեսների, ներկայացումների, փառատոնների և գիտաժողովների:
Հայաստանը լավագույնս ճանաչելի դարձնելու և անվանի հարթակներում իրենց վարպետությամբ ներկայանալու այս հնարավորությունը ոչ միայն նպաստում է նորարարների, գիտնականների, արվեստագետների և սպորտային գործիչների անձնային աճին, այլև խթանում Հայաստանի մարդկային ներուժի զարգացմանը:
Հայկական անհատական դրամաշնորհների ծրագիրը կոչված է տրամադրելու դրամական աջակցություն՝ փոխհատուցելով թռիչքների, գիշերակացի, սննդի, ներքաղաքային փոխադրումների և մասնակցության վճարները: Համալիր այս մոտեցումը հնարավորություն է տալիս ունենալու հարուստ ներկայացվածություն՝ սպորտային թիմերից մինչև երաժշտական համույթներ՝ ողջ աշխարհում ճանաչելի դարձնելով
տաղանդավոր հայերին և հայկականը։ Դիմորդները պետք է ակտիվ ներգրավվածություն ունենան իրենց ընտրած միջոցառմանը, քանի որ ծրագիրը չի տրամադրում դրամաշնորհներ այն անհատներին, ովքեր բացառապես մասնակցում են միջոցառումներին առանց ներկայացուցչական որևէ դերի, ինչպիսիք են հրավիրված խոսնակը, կատարողը, մրցույթի մասնակիցը կամ մոդերատորը: Դրամաշնորհը
տարիքային սահմանափուկում չունի։
2023 թվականի ապրիլին իր ակտիվ մեկնարկից ի վեր ծրագիրը հատկացրել է 84,217 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ 43 դրամաշնորհառուների տարբեր ոլորտներում՝ միջինում մոտ 2,000 դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Ոգեշնչված ծրագրային հայտերի որակից և ներգրավված միջազգային միջոցառումների հեղինակությամբ՝ հիմնադրամը ընդլայնել է իր 2024 թվականի հանձնառությունը՝ նախատեսելով 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ անհատական դրամաշնորհների համար: Մշակույթների ներդաշնակեցում. Ակնէ երգչախումբը Հունգարիայում Հիմնադրամը նպաստել է Գյումրու Ակնէ երգչախմբի մասնակցությանը InterUrban ծրագրի «Գյումրու օրեր»-ին Հունգարիայի Վեսպրեմ քաղաքում: Որպես 2023 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք ճանաչված երեք քաղաքներից մեկը՝ Գյումրու «Գյումրու օրերը» Վեսպրեմի մշակութային ընդարձակ օրացույցի անբաժանելի մասն էին կազմում: Վեսպրեմի InterUrban-ի կողմից համակարգված այս նախաձեռնությանը ներգրավված էին 25 քաղաքներ 25 երկրներից, որոնցից յուրաքանչյուրը ի ցույց էր հանել իր մշակութային ժառանգությունը՝ հատուկ շեշտ դնելով երաժշտության վրա։ 19 հոգուց բաղկացած Ակնէ երգչախումբը երեք օր անընդմեջ ելույթ ունենալու հատուկ հրավեր էր ստացել՝ զգալիորեն բարձրացնելով իրենց հեղինակությունը և միևնույն ժամանակ Եվրոպայի այս նշանավոր
մշակութային իրադարձությանը ուշադրությունը սևեռելով Հայաստանի վրա: Հայ կինոյի վերելքը Տրիեստի կինոփառատոնում (Իտալիա)
Մեկ ուրիշ հաջողության պատմություն է գրանցել OnOff Animation Studios-ն, որը գործում է Երևանում: Հիմնադրամի աջակցությամբ OnOff-ը նշեց կարևոր մի իրադարձություն՝ իր «Մարդը, ով քնած ժամանակ սաքսոֆոն էր նվագում» ֆիլմով, որը ներկայացվեց միջազգային ֆորումներում: Այս նախաձեռնությունը OnOff-ի Սուսաննա Խաչատրյանին հնարավորություն տվեց ներկայացնելու իր եզակի կարճամետրաժ անիմացիան Տրիեստի հեղինակավոր կինոփառատոնի՝ Երբ Արևելքը հանդիպում է Արևմուտքին (WEMW) համատեղ արտադրության ֆորումին: Ֆիլմի արձագանքների մեծամասնությունը տպավորիչ ու դրական էին՝ ամրապնդելով OnOff Animation Studios-ի հեղինակությունը և նոր ուղիներ բացելով հայկական կինոարտադրության համար:
Հայկական արհեստավարժության ցուցադրություն Սարսելի՝ փորագրության միջազգային բիենալեում (Ֆրանսիա) Դրամաշնորհի մեկ այլ առանձնահատուկ հաջողություն են արձանագրել Մարիաննա Աճեմյանը և Սոնա Հովհաննիսյանը, ովքեր ներկայացնում են «Կուլտուր Դիալոգ» կազմակերպությունը: Այս երկու կանայք առանցքային դեր ունեցան Սարսելի՝ փորագրության 21-րդ միջազգային բիենալեի առանձին ցուցահանդեսային տաղավարում Հայաստանը որպես հյուր երկիր ներկայացնելու գործում: Տպագրական համայնքում արվեստը և արվեստագետներին առաջ մղելու գործին իրենց նվիրվածության համար ընտրվելով որպես Հայաստանի ներկայացուցիչներ՝ նրանք ցուցադրեցին վեց հայ արվեստագետների 12 ստեղծագործություններ՝ բավական ուշադրություն գրավելով ապագա համագործակցություններ սկսելու և միջազգային համագործակցություններ զարգացնելու համար:
Հ.Հովնանյան Ընտանեկան Հիմնադրամը հրավիրում է Հայաստանում և սփյուռքում տարբեր ոլորտներում գերազանցության հասած հայերին՝ դիմելու և ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ու նորարարությունը համաշխարհային ասպարեզում: Այցելեք Հիմնադրամի կայք՝ ավելին իմանալու և Հայկական անահատական դրամաշնորհների ծրագրին դիմելու համար:
*   *   *
Հիմնադրման օրվանից՝ 1986 թվականից, Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամը ավելի քան 97 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել հարյուրավոր բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ նախաձեռնությունների ու նախագծերի, որոնք միտված են օժանդակելու
աշխարհի հայ համայնքներին, ինչպես նաև Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշն շրջանների կազմակերպություններին:

Ապրիլի 25, 2024թ․
Կոնտակտային անձ՝ Դիանա Զաքարյան
Հիմնադրամի հանրային կապերի գծով մասնագետ
Էլ․ հասցե՝ dzakaryan@hovnanianfoundation.am
Հեռախոս՝ +374 98 131303

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here