Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հայրենադարձ ընտանիքների երեխաների ամանորյա տոնական միջոցառում:

0
153

Դեկտեմբերի 19 – ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հայրենադարձ ընտանիքների երեխաների ամանորյա տոնական միջոցառում: Մասնակից հայրենադարձ երեխաները Գերմանիայից, Իրաքից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից էին:

Ողջունելով ներկաներին՝ գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը նշել է, որ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը նպատակ ունի աջակցող օղակ լինել հայրենադարձ ընտանիքների բոլոր անդամների համար, և այս միջոցառումը ևս մեկ լավ հնարավորություն է հայրենադարձ երեխաներին տոն պարգևելու, միմյանց հետ ծանոթանալու և ընկերանալու համար:

Միջոցառումը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ:

Աղբյուրը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here