ՈՒխտագնացություն դեպի Սուրբ Նիկողայոս վանք

0
568

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23- ին տեղի է ունենալու  ամենամյա ուխտագնացություն դեպի Յաֆոյի Սուրբ Նիկողայոս Հայոց վանք։

Առավոտյան ժամը 10:00 – ին մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտից հետե օրհնություն է կատարվելու Սուրբ Նիկողայոս Հայրապետի մասունքակիր աջով։

2015 թվականին  դեկտեմբերի 19 – ին երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան վարդապետ Հակոբյանի նախաձեռնությամբ Երուսաղեմից մեր պատրիարքի թույլտվությամբ հայկական վանք բերվեցին Սուրբ Նիկողայոսի մասունքներն ու այսպիսով սկիզբ դրվեց մի շատ գեղեցիկ ավանդության: Այսուհետ յուրաքանչյուր դեկտեմբեր ամսի երկրորդ կեսին Յաֆֆոյի հայկական վանքում հայկական համայնքը մեծ շուքով տոնում է այս տոնը: Նախկինում էլ նշվել է այն, բայց այսժմ եկեղեցական արարողությունները անցկացվում են Սրբի մասունքների  ներկայությամբ: Այս անգամ էլ ինչպես սովորաբար է արվում Տեսչության և «ՀՄԸՄ» Յաֆոյի Հայկաշեն Վարչության ու համայնքի կողմից հյուրասիրություն է տեղի ունենալու:

Ավանդաբար հայ առաքելական եկեղեցու և հատկապես մեր պատրիարքարանի համար Սուրբ Նիկողայոսն ամենասիրելի սրբադասվածներից է ու լինելով նաև  երիտասարդների ու աղջիկների հովանավոր սուրբն, առանձնահատուկ ջերմությամբ են հայ երիտասարդներն այս տոնն ընդունում:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here