2026 թվականի հուլիսի 17-ին՝ ուրբաթ օրը, Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս, մեծարգո պարոն Նիկոլա Գասիանիդեսը, իր պաշտոնավարման ավարտի առիթով, հրաժեշտի ընդունելություն կազմակերպեց՝ ի պատիվ Սուրբ Երկրում ծառայող եկեղեցիների հոգևոր առաջնորդների։
Ընդունելությանը մասնակցեց նաև Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը՝ դիվանապետ հոգեշնորհ Տ. Աղան վարդապետ Գոգչյանի ուղեկցությամբ։














