Sunday, November 1, 2026
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ Իսրայելը նոր ընտրությունների նախաշեմի՞ն

Իսրայելը նոր ընտրությունների նախաշեմի՞ն

0
6
Իսրայելը նոր ընտրությունների նախաշեմի՞ն
Իսրայելի 2026 թվականի հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները վկայում են քաղաքական փակուղու և երկարատև անորոշության մասին։
Ոչ Նեթանյահուի բլոկը, ոչ էլ Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր ուժերը չեն ստացել 61 մանդատից բաղկացած մեծամասնություն։
Մասնակցությունը հասել է 77,7%-ի՝ ամենաբարձրը 1999 թվականից ի վեր։ Սա արտացոլում է հասարակության բարձր մոտիվացիան առաջին ազգային ընտրություններում 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից և դրան հաջորդած պատերազմներից հետո։
Նախնական տվյալներով ձայների հաշվարկների մոտ 70% հաշվարկով
– Նեթանյահուի բլոկ – Լիքուդ + կրոնական և աջ ծայրահեղ կուսակցություններ – մոտ 54–57 մանդատ։
– Ընդդիմադիր/փոփոխության բլոկ – Այզենկոտի «Յաշար», Բեննեթ-Լապիդի «Բիյախադ», Դեմոկրատներ, Իսրայել Բեյթեինու և այլո՝ մոտ 48–50 մանդատ։
– Արաբական կուսակցություններ – Համատեղ ցուցակ և Ռաամ՝ մոտ 16–18 մանդատ։
Լիկուդը մնում է ամենամեծ կուսակցությունը (մոտ 27 մանդատ), իսկ Այզենկոտի «Յաշարը»՝ երկրորդը (մոտ 21)։ Նեթանյահուի նախորդ կոալիցիան ունեցել է 68 մանդատ, ուստի արդյունքը նրա համար նկատելի կորուստ է, թեև ոչ բացարձակ պարտություն։
Իմ կարծիքով հասունանում է հերթական քաղաքական ճգնաժամը.
Իսրայելի քաղաքական համակարգը համամասնական է և հիմնված է կոալիցիաների վրա։ 61 մանդատի բացակայությունը ստեղծում է դասական փակուղի։
– Նեթանյահուն պահանջում է աջակողմյան կառավարություն և ընդգծում է, որ Լիքուդը ամենամեծ ուժն է։
– Այզենկոտը հայտարարում է, որ հանրությունը քվեարկել է Նեթանյահուի դեմ և պահանջում է նրա հեռացումը քաղաքականությունից։
Արաբական կուսակցությունների մանդատները կարող են վճռորոշ լինել։ Սակայն ընդդիմության մի մասը նախընտրական շրջանում խոստացել էր չկոալիցվել նրանց հետ, ինչը խիստ բարդացնում է Այզենկոտի ճանապարհը։ Նեթանյահուի համար էլ դժվար է լրացնել բացը առանց լրացուցիչ գործընկերների։
Սա հիշեցնում է 2019–2022 թվականների շրջանը, երբ Իսրայելը անցկացրեց հինգ ընտրություններ անընդմեջ՝ կառավարություն ձևավորելու անկարողության պատճառով։
Պետք է սպասել ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը, որից հետո նոր ընտրությունների հավանականությունը բավականին բարձր է, եթե.
1. Կոալիցիոն բանակցությունները ձախողվեն մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում։
2. Ոչ մեկը չկարողանա ձևավորել նույնիսկ փոքրամասնության կառավարություն արտաքին աջակցությամբ։
3. Նախագահ Իցհակ Հերցոգը չգտնի այլընտրանքային թեկնածու, ով կունենա 61 մանդատի աջակցություն։
Նեթանյահուն, որպես գործող վարչապետ, կմնա ժամանակավոր պաշտոնում մինչև նոր կառավարության ձևավորումը կամ նոր ընտրությունները։ Սա նրան որոշակի առավելություն է տալիս, քանի որ ժամանակը կարող է աշխատել նրա օգտին։ Մյուս կողմից՝ երկարատև անորոշությունը կարող է ուժեղացնել հանրային ճնշումը և արագացնել նոր ընտրությունների պահանջը։
Հնարավոր պատերազմները տեղի կունենան անկասկած։
Այստեղից կարելի է մի քանի եզրակացություն անել, այսպես՝
Ընտրությունները չեն լուծել իշխանության հարցը, այլ ավելի են խորացրել բևեռացումը։ Բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ իսրայելցիները ցանկանում են փոփոխություն կամ, ընդհակառակը, կայունություն, բայց քաղաքական համակարգն, որը տասնյակ տարիներ մնում էր անփոփոխ ու Սահմանադրության բացակայության պայմաններում չի կարողանում ընտրողների կամարտահայտումը գեներացնել կայուն կառավարության։
Առաջիկա շաբաթները կորոշեն՝ արդյոք կգտնվի փոխզիջումային կոալիցիա, թե՞ Իսրայելը կրկին կմտնի ընտրական ցիկլի մեջ։ Ամենահավանական սցենարը երկար և ծանր բանակցություններն են՝ նոր ընտրությունների իրական հավանականությամբ։
Մինչ այդ Բիբին կմնա երկրի ղեկավար ու կմասնակցի իմ կարծիքով Իրանի դեմ ԱՄն նոր պատերազմին, որով կերկարաձգի յուր կառավարման տարիները։
Պատերազմի ժամանակ ընտրություններ չեն անցկացվում։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here