Tuesday, October 20, 2026
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Երուսաղեմի հայոց պատրիարքարան

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Երուսաղեմի հայոց պատրիարքարան

0
41
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Երուսաղեմի հայոց պատրիարքարան

2026 թվականի հոկտեմբերի 17-ին՝ շաբաթ օրը, ժամը 16։00-ին, ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Ռայլի Բարնսը և Սուրբ Աթոռում ԱՄՆ դեսպան Բրայան Բըրչը, Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաներից կազմված պատվիրակության ուղեկցությամբ, այցելել են Երուսաղեմի հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարք, Նորին Ամենապատվություն Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արնոնայի (քաղաքային գույքահարկի) հարցը, հրեա ծայրահեղականների կողմից քրիստոնյա հոգևորականների ուղղությամբ թքելու դեպքերը, ինչպես նաև քրիստոնյա հոգևորականների և համայնքների առջև ծառացած այլ մարտահրավերներ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Սուրբ Աթոռի դիվանապետ, հոգեշնորհ Տ. Աղան վարդապետ Գոգչյանը, որը հանդիպման ավարտին հյուրերին ծանոթացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի պատմությանն ու գործունեությանը։

Աղբյուրը՝ ԴԻՒԱՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՅ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here