«Մեղու. հայերենը՝ բոլորի համար» 2021թ. մրցույթ

0
740

«Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Մեղու. հայերենը՝ բոլորի համար» 2021թ. մրցույթի գրանցման հղումը՝ Մեղու – ‹‹ԱՅԲ››-ի մրցույթներ (contests.am)

Մեղու մրցույթի մասին

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր և գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել մեր աշակերտների համար:

«Մեղու» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին «Այբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հայերենի մրցույթի ստեղծման և իրականացման մտահղացումը «Այբ» կրթական հիմնադրամում առաջացավ նրա որդեգրած արժեքների և նպատակների շարունակականությունն ապահովելու և Հայաստանում կրթության նոր մշակույթ ձևավորելու համար։

«Այբ» կրթական հիմնադրամը 2019 թ.-ից սկսել է «Մեղու» հայերենի մրցույթի միջազգայնացման գործընթացը. նոյեմբերի 23-ին Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում առաջին անգամ անցկացվեց «Մեղու» հայերենի մրցույթը։ «Այբ» կրթական հիմնադրամն այս մրցույթով նպատակ ունի մեծացնելու հայոց լեզվի նկատմամբ սփյուռքահայ երեխաների հետաքրքրությունն ու սերը, նպաստելու սփյուռքում հայապահպանությանը, ազգային արժեքների և մայրենի լեզվի պահպանմանը։Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այս տարի «Մեղու 2021» մրցույթը կանցկացվի առցանց հարթակում՝ հոկտեմբերի 31-ին: Մրցույթի անցկացման ժամերը հետևյալն են՝ 3-4 դասարանցիներ՝ 14.00-ից 15.15 Երևանի ժամանակով,5-6 դասարանցիներ՝ 14.00-ից 15.15 Երևանի ժամանակով:  

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակՀեռ.՝  +374 10 515-517 http://diaspora.gov.am/Facebook | Instagram | Twitter | YouTube

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here