Monday, September 21, 2026
Գլխավոր Էջ ՀԱՅԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ Անկախությանդ 35-ամյակը շնորհավոր Հայաստան

Անկախությանդ 35-ամյակը շնորհավոր Հայաստան

0
13
Անկախությանդ 35-ամյակը շնորհավոր Հայաստան
Հայրենիքիս սիրելի հայեր,
Այսօր՝ սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակն է։
Թեև Իսրայելում Յոմ Կիպուռ է, և մենք տանից դուրս գալ չենք կարող, մեր սրտերը միասին են մեր Հայրենիքի հետ։ Հեռվից էլ ենք շնորհավորում այս մեծ տոնը և հոգով ու սրտով Ձեր հետ ենք։։
Շնորհավորում ենք Հայաստանի անկախության 35-ամյակը։
35 տարի ազատություն, 35 տարի պետականություն, 35 տարի հպարտություն։
Թող Հայաստանը միշտ լինի ուժեղ, խաղաղ ու բարգավաճ։
Թող Արարատը միշտ պահպանի մեր ժողովրդի հույսն ու երազանքները։ Երուսաղեմի Սուրբ խաչն ու մեր օրհնությունն թող ավելի հզորացնի մեր երկիրը։
Թող մեր զինվորները, մեր ժողովուրդը և մեր դրոշը միշտ բարձր կանգնած մնան և հպարտությունն անպակաս լինի մեզանում։
Քանի մեկ հայի սիրտը այս աշխարհում բաբախում է, այն իր հետ աշխարհ է բերում Հայկական քաղաքակրթությունն ու ավանդույթներն, որոնք Արևմտյան քաղաքակրթության հիմքում է ընկած։
Շարունակելու ենք պայքարել հանուն լիակատար անկախության, քանզի մինչ օրս դեռ կիսանկախ ու կախյալ վիճակը անընդունելի և անտանելի է հայկական իրականության մեջ։
Կեցցե՛ Հայաստանը։
Կեցցե՛ անկախությունը։
Կեցցե՛ հայ ժողովուրդը։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here