Բանաստեղծություններ Նուբար Ասլանյանից

1
711
Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը կնոջ ու թոռնիկների հետ
Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը կնոջ ու թոռնիկների հետ

ԻՄ՝ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՄ ԿՆՈՋԸ


Դուք չգիտեք ինչ հրաշք է կինս ՄԻԱԿ՝

Չի հանդուրժում իրենից զատ ուրիշ էակ,

Ոտքից գլուխ «նկարված» է նուրբ մատիտով,

Տեսնողներն ախ են քաշում,-«Տերն ով է, ո՜վ»:

Իսկ թե կուզեք լուրջ իմանալ իմ քաշածը,

Եկեք տեսեք ի՜նչ է անում անաստվածը՝

Առավոտյան քնից զարթնում՝ ձեռքին սեւ տուշ,

Մատիտ,շրթներկ, քսուք, պուդրա, հոտեր անուշ,

Եւ դու,խեղճ մարդ,հա սպասիր որ քեզ թեյ տան՝

Թե ձայն հանես, գլխիդ կգա հազար մի բան:

Գործը պրծավ՝ դառնում պատկեր,ու ի՞նչ Վան Գոգ,

Կնախանձեր թե Պիկասո, թե ամեն ոք,

Թանգարանում այդպես Պատկեր դու չես գտնի՝

Անգամ Լուսինը ամոթխած՝ մայր կմտնի:

Հա,ինչ կնիկ,որ չփորձի տանը իշխել,

Դեմ գնաց՞իր, – կարող է քեզ ոտքից կախել,

Ինչ Թամարա,Կլեոպատրա, կամ Շամիրամ՝

Ողջ կերածդ հետ կբերի,կանի հարամ:

Շատ բան գիտեմ,բայց բոլորը հո չե՞մ ասի,

Էդ ո՞վ կուզեր,որ գլխիցը մազ պակասի,

Ու չկարծեք, թե գրելով տողերն այս,

Կասկած չունեմ,որ գործերս պիտ գնան թարս…

Դրա համար խոստովանեմ,որ իմանաք

«Շուլուխ կենեմ», բայց ՝ մյուս կողմից՝

ՍՈՒ՜Ս,…Դիմանանք!!!

06.01.1992.Երեւան:

«ԱՔԼՈՐ» ՆՈՒԲԱՐԻԿԻՆ

Դու ծնվեցիր այն տարին,         

Երբ ձայն տվին Աքլորին 

-Աքլոր, աքլոր, ի՞նչ կուզես,    

-Կուզեմ տիրել աշխարհին: 

Այ քեզ զարմանք – հենց այդպես              

Աշխարհն ինչպե՞ս կտիրես,

Մի մոտ արի, քեզ ցույց տուր,

Տեսնենք ո՞վ ես, այ փետուր:

Ու մոտ եկավ Աքլորը՝

«Աշխատել» էր ողջ օրը,

 (Հավանոցում «գործ» ուներ,

Կյանքի բովից, «փորձ» ուներ),

 Բայց եկ նյութից չշեղվենք,      

Հավանոցից գործ չունենք…

Հա, մոտ եկավ, ի՞նչ նազանք,

Աչքերի մեջ հազար կյանք,

Հայացք ուներ նազանի,

 (Ո՞վ կարող է տազ անի),

Կատար ուներ ալ կարմիր,

Կեցվածքն էլ՝ վրադիր:

 Մի վիզ ուներ՝ ձիգ, երկար,

Թե դրել ես, արի տար:

Տեսքին ո՞վ կդիմանա՝

Երկնից իջած մանանա…

Քեզնից անկախ լուռ նայում     

Զմայլվում ես ու խորհում՝

Շատ լավ բան է Աքլորը

Թող բերի մեզ իր նորը՝

Հույս ու եռանդ, հավատք, սեր,

Թող  լույս լինի կյանքը մեր:

Որ գովքն անենք Աքլորի,      

Հարգենք միմյանց նորովի,

Կյանքը կարճ է՝ իմանանք,

Գուցե շատ չդիմանանք…

21.09.2004,Հայֆա: 

1 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here