Քննարկվել է Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու հարցը

0
1388
Հայկական դիվանագիտական պատվիրակությունը Երուսաղեմի Հայկական մշակույթի փառատոնի բացման ժամանակ

Հայաստանն այժմ քննարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը երկու երկրների միջև հարաբերությունները «հաջորդ, ավելի բարձր մակարդակի » բերելու համար, – Ջերուսալեմ փոստին ասել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, ով բարձրաստիճան պատվիրակությամբ եռօրյա այցով ժամանել էր Իսրայել: Պատվիրակության կազմում էին  նախարարի խորհրդական Յուրի Բաբախանյանն,  Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և Լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ նստավայրը Երևան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը: Հայ պատվիրակներին Իսրայելում ուղեկցում էր Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանը:

Այցի ավարտին, խոսելով իսրայելական պարբերականի հետ, Հայաստանի փոխարտգործնախարարը չէր թաքցրել՝ հայկական կողմը չի ցանկանում, որ Իսրայելը զենք վաճառի իր հակառակորդ Ադրբեջանին, սակայն այս հարցը նախապայման չի համարում՝ Երուսաղեմի հետ հարաբերությունները բարելավելու համար: Հովհաննիսյանը նշել էր նաև, որ վիճելի տարածաշրջանի հիմնախնդիրներն ակնհայտորեն ռազմական լուծում չունեն, միայն քաղաքական, և Հայաստանն ուզում է, որ իր ընկերներն իմանան՝ Ադրբեջանին զենք վաճառելը  «դուրս է գալիս պարզ բիզնես-գործարքից և ունի հետևանքներ»:

Ադրբեջանը վերջին տարիներին շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք է գնել Իսրայելից, շաբաթներ առաջ էլ հաղորդվեց նոր գործարքի մասին, որով Բաքուն առաջիկա երկու տարում Իսրայելից 13 միլիոն դոլարի հարվածային «Orbiter 1K» տեսակի անօդաչու թռչող սարքեր կստանա:

Երուսաղեմում հայ դիվանագետները մասնակցեցին «Հայերը Երուսաղեմի մեջ» խորագրով մշակութային փառատոնի բացման արարողության, որը տեղի ունեցավ Երուսաղեմի բնության թանգարանում: Այն կազմակերպվել էր  Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի, քաղաքապետարանի, Երուսաղեմի Եբրայական համալսարանի ու համակարգող խմբի կողմից ու անցկացվում է արդեն երկրորդ տարին: Կազմակերպիչները բացման խոսքում նշեցին, որ հույսեր անգամ չէին փայփայում, որ Հայաստանից նման բարձրաստիճան դիվանագետներ կայցելեն, ինչպես նաև նման հետաքրքրություն կլինի հայկական մշակույթի նկատմամաբ:

Հանդիսության բացման  ժամանակ նաև ելույթ ունեցավ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն, ով կարևորեց  նման մշակույթային ձեռնարկներն, որոնք ավելի են ամրապնդելու հայ-հրեական բարեկամությունը:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը փառատոնի բացման ժամանակ
Հայաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը փառատոնի բացման ժամանակ

Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և Լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հետ, նստավայրը Երևան մեզ փոխանցեց, թե hայկական կողմը պետք է ոչ թե նախապայման դնի, այլ՝ լավ հարաբերություններ ունենա Իսրայելի հետ ու փորձի զսպել նրան: Ասել կուզի մենք պետք է նաև հզոր լինենք ու  մենք պետք է զենք գնենք Իսրայելից

Ինչ վերաբերում է Քնեսետի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևին, ապա նա համոզված է, որ չկա մի հրեա որ չճանաչի այն, իսկ Իսրայելի խորհրդարանի կողմից ճանաչումը ժամանակի հարց է:

– Չգիտեմ որևէ մեկ հրեայի, որ չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունն և Քնեսետի կողմից մեր բանաձևի ճանաչումը զուտ ժամանակի խնդիր է, – կարծիք հայտնեց դեսպանը:

Խոսելով էլ Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նոր դեսպանի նշանակման մասին, տեղեկացրեց, որ հարցը լուծված է, այսինքն նոր դեսպանի  Էլի Բելոտսերովսկու թեկնածությունը Հայաստանը հաստատել է և փաստորեն կարգավիճակի բարձրացում է տեղի ունեցել դիվանագիտական: Նորանշանակ դեսպանն, ըստ մեր դեսպանի, բավական պատրաստված, աշխատանքային հարուստ փորձով դիվանագետ է ու կարծում է, որ համատեղ շատ ծրագրեր կիրականացնեն:

Ըստ դեսպանի, Հայաստանի արտգործնախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Երուսաղեմում քննարկել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի ՝առաջիկայում Իսրայել կատարելիք այցի հետ կապված կազմակերպչական հարցերը:

Ի դեպ, պաշտոնական պատվիրակությունը Իսրայել էր եկել Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարած այցից մի քանի օր անց: Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, սակայն, «Ազատության» ռադիոկայանի  հարցմանն ի պատասխան նշել էր՝ հայկական պատվիրակության Իսրայել կատարած այցն իրանականի հետ կապ չունի, այն ծրագրվել էր դեռևս անցյալ տարի և ԱԳՆ- ների միջև պլանավորված  խորհրդակցություններ էին անցկացվել:

Ապրիլի 9 – ին Իսրայելում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կամփոփվեն արդյունքներն, նոր վարչապետը կոալիցիոն կառավարություն կձևավորի, որից հետո արդեն կարելի կլինի խոսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իսրայել կատարելիք այցի մասին: Հիշեցնենք, որ մինչև օրս Հայաստանի անկախությունից հետո պաշտոնապես որևէ այց Հայաստանից նախագահի կամ վարչապետի մակարդակով չի եղել Իսրայել: 2000թ. – ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր ժամանել Իսրայել, բայց ոչ պաշտոնական այցով, չնայած որ ունեցել էր հանդիպումներ Իսրայելի վարչապետի ու նախագահի, ինչպես նաև Պաղեստինի ինքնավար մարզի ղեկավար Յասեր Արաֆատի հետ:

Աղբյուրները՝

www.jpost.com/Middle-East/Unhappy-with-Azeri-arms-sales-Armenia-still-keen-on-Israel-ties-582548

www.azatutyun.am/a/29810179.html

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here