Տարօրինակ մոտեցում է: Հայաստանը չի խառնվում Իսրայելի ներքին գործերին

0
36

Շնորհակալություն շատ Nver Mnatsakanyan ֊ ին պարբերաբար Իսրայելի հայկական համայնքի հիմնախնդիրները բարձրացնելու և մեր համայնքի համար չափազանց ծանր պայմաններում մեր ձայնը լսելի դարձնելու համար։
Հոկտեմբերից ընթանում է պատերազմը, որին այս անգամ էլ ցուցադրաբար «իր դեմք» փրկելու համար միացավ Իրանը։ Հյուսիսային ու Հարավային շրջաններում Իսրայելի շարունակվում է պատերազմը, Իրանին հնարավոր հրեական պատասխանի դեպքում վիճակն ավելի կբարդանա ու չնայած այս մարտահրավերներին «Կովերի պարտեզի» շուրջ կրքերը չեն հանդարտվում, պռովոկացիաները շարունակվում են հայերի նկատմամբ, իսկ «կոտրած տաշտակի» առաջ չէինք կանգնի, եթե մեր ժառանգության 25% պատրիարքի ստորագրությամբ վարձակալությամբ չհանձնեին անհայտ մի հրեական կազմակերպության, որի հետևում ակնհայտ պետությունն է կանգնած։
Միշտ մի հարց է տանջում։ Ինչու՞ եթե միաբանական ժողովը որոշել էր, որ կալվաածոց տեսուչ Հայր Պարետը հանցագործություն է արել, խարդախություն ու խաբեություն, արագ հաշված օրերի ընթացքում արտաքսեցին նրան ԱՄՆ, այլ օրինակ չդիմեցին ոստիկաններին Իսրայելի` նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան ձերբակալելու համար ու ընթացքում դիմեին դատարան` գործարքը չեղարկելու և տեսուչին էլ որպես մեղավոր ու խարդախություն կատարած անձ ու վկա ներկայացնելու համար։
Չգիտեմ ի՞նչ են մտածում պատրիարքարանում, բայց այս «խմորը դեռ շատ ջուր է ուզում»։ Իսկ որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը գրեթե ամեն օր Արևմուտքի հետ շփումների մեջ է, «բերանը ջուր առել նստել է», ձեռք չի տալիս Իսրայելի հայերի կողքին լինել։
Ժողովուրդ այստեղ ռուս «խաղապահներ» չկան, արեք Երուսաղեմ կաղոթենք վախերը կանցնեն։
Եզրակացություններ անելը թողնում եմ Ձեզ։

Աղբյուրը՝ RUSARM INFO

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here