Իսրայելը կսպասի վիճակը կայունանա և Իրանի դեմ ինչ-որ գործողություն կձեռնարկի

0
39
Շնորհակալություն կրկին Առաջին լրատավականին կարևոր հիմնախնդիրներին անդրադառնալու համար:
Այս պահին կարծիքները կիսվել են, մի մասը պնդում է որ Իսրայելը չի հարվածի, մյուս մասը կարծում է, որ կհարվածի ի պատասխան Իրանի հարձակման: Ես հակված եմ դիտարկել, որ Իսրայելը կհարվածի ոչ հիմա, ոչ 48 ժամվա ընթացքում, այլ կգտնի առիթ վրեժ լուծելու: Եթե ԱՄՆ-ին տեղյակ էին պահել, որ հարվածելու էին Իսրայելին, ապա ինչու այդքան մեծ քանակությամբ հրթիռ ու ԱԹՍ կիրառվեց:
Անկախ ամեն ինչից մենք պետք է Հայաստանի անկախության մասին մտածենք: Արդյո՞ք մեր կառավարությունն ունի հստակ վերլուծություն, թե իրավիճակի վատթարացման դեպքում, եթե հարձակում լինի ու Ադրբեջանն առիթից օգտվի ունի արդյո՞ք Հայաստանը դաշնակից մնալով ՀԱՊԿ-ի մեջ ու «ունենալով հզոր ու լավ դաշնակից» ինչպիսին պուտինյան Ռուսաստանն է: Պետք է անհապաղ պայմանագիր ռազմական կնքել Ֆրանսիայի հետ ու անհապաղ դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԱՊՀ-ից: Վտանգված է Իրանի տարածքով մեր միջանցքի հարցը, Իրանում օդը փակ էր ու եթե նման խնդիրներ լինեն մենք տուժվելու ենք հայտնի պատճառներով: Վերլուծել է պետք թե ցանկացած պահին Իսրայելի ու Իրանի նոր հակամարտության ֆոնին Իսրայելը կօգտագործի Արցախի տարածքների հաշվին ստեղծված իր օդանավակայանն ու հենակետերն Իրանի դեմ:
Ցանկացած դեպքում մենք մենակ չենք կարող դիմագրավել: Իսրայելն իր տարածքը պաշտպանեց ԱՄՆ, Անգլիայի, Ֆրանսիայի, Հորդանանի օդային ուժերի շնորհիվ, իսկ մեր օդն ո՞վ է փակելու: Ո՞ր արևմտյան երկիրը ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանին ռազմական օգնություն կցուցադրի պատերազմի ժամանակ: Կողմնորոշվեք էլի, թուղթ ստորագրեք ժամանակ չկա…..
Ֆեյսբուքյան էջի իմ գրառումից:

Աղբյուրը՝ 1in TV

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here