Հերթական պռովոկացիան «Կովերի պարտեզը» կալվածքում

0
20
Առանց դատարանի որոշման Երուսաղեմի ոստիկանները մի խումբ անձանց հետ եկել են Երուսաղեմի հայկական թաղամաս և ներխուժելու ու ուժ կիրառելով քանդել են տարածքում տեղադրված հայկական վրանները։ Ոստիկաններն ու Երուսաղեմի դատարանը ամիսներ առաջ վստահեցրել էին, որ մինչև դատարանի որոշումը ոչ մեկը չի մտնի համայնք և փոփոխություններ չի կատարի։ Ոստիկանները հայերին որևէ փաստաթուղթ ցույց չեն տվել ու գործել են ապօրինի հրամանով։ Հանդիպելով համայնքում հայերի ու հայ հոգևորականների դիմադրությանը քանդված վրանները թողել հեռացել են։
Տեսանյութը մեզ տրամադրել է «Փրկենք հայկական համայնքը» ստեղծված միության հիմնադիրներից մեկը` պարոն Սեդրակ Բալյանն, ով ավելի քան երկու տարի Հակոբ Ճռնազյանի ու մի խումբ հայրենասեր հայորդիների հետ պայքարում ու ավելի քան 130 օր հսկում են «Կովերի պարտեզը»:

Տեսանյութը՝ Սեդրակ Բալյանի արխիվից 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here