Հրավիրում ենք մասնակցել «Տիեզերական ճամբար 2022» ծրագրին

0
370
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ս.թ. հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը կիրականացնի «Տիեզերական ճամբար 2022» (SpaceCamp 2022) ծրագիրը, որին կարող են դիմել տիեզերագնացությամբ և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված, հայերենին տիրապետող 15-18 տարեկան պատանիներն ու աղջիկները, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:
Ճամբարին մասնակցությունն անվճար է, անցկացման վայրը՝ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը:
Ճամբարին մասնակցության հայտը կարող եք լրացնել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1c3E99D_R0MjNuLvhgClXy3LLKDmjrwoEEV5eMFk8H9I/viewform?edit_requested=true
Վերջնաժամկետը հունիսի 15-ն է:
Ճամբարի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքէջից՝ https://spacecamp.am/
Շտապեք գրանցվել և դառնալ այս հետաքրքիր ճամբարային ծրագրի մասնակիցը:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխանատուների հետ՝ զանգահարելով +374 93 514 595 և +374 93 999 723 հեռախոսահամարներով (WhatsApp, Viber, Telegram) կամ նամակ ուղարկել info@spacecam.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Աղբյուրը՝ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, Հեռ.՝  +374 10 515-517

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here