Հունիսի 3 – ին Թել Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում երկրի կենտրոնի հայկական համայնքը  հյուրընկալեց 44-օրյա պատերազմի վիարավոր զինվորներին

0
654

Հունիսի 3 – ին երեկոյան  Թել Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում երկրի կենտրոնի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու համայնքի անդամներն երկրի կենտրոնական շրջանների հոգևոր հովիվ հայր Գևորգ աբեղա  Հայրապետյանի գլխավորությամբ  հյուրընկալեցին 44-օրյա պատերազմի վիարավոր զինվորներին, նրանց ուղեկցող պաշտոնատար անձանց, որոնց թվում էին նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արման Հակոբյանն ու հյուպատոս Նարեկ Ղազարյանը:

Երկրի կենտրոնական շրջանների հոգևոր հովիվ հայր Գևորգ աբեղա  Հայրապետյանը բացման խոսքով հանդես եկավ ու մասնավորաբար շեշտեց հայ զինվորների ուխտագնացության կարևորությունն և նաև փաստեց, որ նրանք մենակ չեն, մեր համայնքն էլ իրենց կողքին է ու եղած հնարավորությունների սահմաններում պատրաստ է միշտ օգտակար լինել:

Պետախ Տիկվայի  հայկական համայնքի ու «Նայիրի»  և «Նոյան տապան» հայկական կազմակերպությունների անունից ելույթ ունեցավ «Նաիրի» միության նախագահն ու համայնքի անունից նվերներ փոխանցեց հայ հերոսներին:

«Իսրայելում հայկական համայնքների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Քրիստինե Մովսեսյանն էլ խոսեց իրենց ծրագրերի մասին ու նաև նվերներ փոխանցեց նրանց:

Հանդիպումը անցավ շատ ջերմ մթնոլորտում ու Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և Հայաստանի կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում հայ վիրավոր զինվորների ուխտագնացությունները դեպի Սուրբ երկիր կրելու են շարունակական բնույթ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here