Իսրայելն աշխարհի 8 -րդ ամենաթանկ երկիրն է

0
350

Փետրվարի 3 – ին հեղինակավոր «Քեուվորլդ մեգազին» հանդեսը հոդված հրապարակեց 150 երկրի, որոնց մեջ ըստ սպառողական զամբյուղի, բնակարանային շուկայի գների, վարձով տրվող բնակարանների և մի շարք այլ չափորոշիչների ներկայացված էին  աշխարհի ապրելու համար ամենաթանկ և ամենաէժան պետությունները: Իսրայելը մեկ տարվա ընթացքում 13-ից առաջ անցնելով բազմաթիվ արևմտաեվրոպական երկրների, դարձել է աշխարհի 8-րդ ամենաթանկ պետությունը: Առաջատարն այս ցանկում Շվեցարիան է,  երկրորդ տեղում Նորվեգիան, իսկ երրորդն Իսլանդիան է: ԱՄՆ-նն օրինակ ցուցակում 20-րդն է, Գերմանիան -29-ն, իսկ Հայաստաննն որպես ամենաթանկ 150- երկրից գրավում է 109-րդ տեղն: Ի դեպ Ադրբեջանում այս առումով ապրելն  ավելի հեշտ է, այս երկիրը զբաղեցնում է 120-րդ տեղը: Մեր հարևան Վրաստանն ապրելու համար ամենաէժան երկիրն է Անդրկովկասում – 123-րդ տեղն է վերցրել: Ինչևէ վերադառնանք Իսրայել: Ավելի քան մեկ ու կես տարի երկրում քաղաքական ճգնաժամ է, կառավարությունը ժամանակավոր ռեժիմով է աշխատում և մարտի 2-ին վերջին մեկ ու կես տարվա ընթացքում արդեն երրորդ  անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են անցկացվելու:

Արդյո՞ք այս քաղաքական ճգնաժամը չի ազդել կյանքի թանկացման վրա: Ընտրությունների նախաշեմին, երբ ակտիվ քարոզարշավն է մեկնարկել, Իսրայելի կենտրոնական վիճակագրական վարչությունը հրապարակեց անցյալ տարվա ցուցանիշներն ու ներկայացրել է միջին աշխատավարձն երկրում, որը կազմել է 10,500 շեկել, որը համարժեք է մոտ 3063 ԱՄՆ դոլարի: Իհարկե վիճ. վարչության տվյալները ընտրությունների նախօրեին  ցույց են տալիս, թե տեղեկատվական տեխնոլոգիաների, նավահանգիստների, բանկային համակարգի աշխատակիցներն ինչպիսի բարձր աշտավարձեր են ստանում: Բայց միևնույն ժամանակ պաշտոնապես 2017թ.-ից նվազագույն աշխատավարձը պետությունը չի բարձրացրել ու հետաքրքիր մի պարադոքս կա այս երկրում՝ մոտ 8մլն. Բնակչություն ունեցող Իսրայտլում աշխատում է 3,8մլն. մարդ, այսինք արաբական բնակչությունն ու ուլտրաօրթոդոքս հրեաները չեն մտնում այս ցանկի մեջ, իսկ գործազրկությունը կազմում է 4 տոկոս: Ամենակարևոր տեղեկատվությունն էլ վիճակագրական վարչությունը թողնում է վերջում նշելով, որ աշխատող բնակչության 66 տոկոսը միջին  աշխատավարձից ցածր է ստանում ասել կուզի, որ աշխատող բնակչության մոտ 70 տոկոսը միջինից ցածր աշխատավարձ է ստանում, որն անշուշտ սոցիալապես խոցելի է դարձնում մարդկանց՝ աշխարհի 8-րդ ամենաթանկ երկրում: Անցյալ հինգշաբթի ևս մեկ ընտանիք Պետախ Տիկվայից վերադարձավ Հայաստան՝ համարելով երկիրն ոչ գրավիչ թե՜ բնակության և թե՜ նոր բիզնես սկսելու առումով: Պետախ Տիկվայում զրուցեցինք նախկին Երևանցիների հետ ու մարդկանց մի մասը չցանկացավ խոսել ծանրացած հիմնախնդիրների շուրջ, բայց ազգությամբ հրեա, Երևանում ծնված ու տասնյակ տարիներ ապրած, հաշմանդամ Վլադիմիր Շպիլբերգի հետ զրուցեցինք, ով մեզ փոխանցեց, որ Իսրայելում է ապրում 20 տարի և վերջին տասնամյակի ընթացքում ոչ մի դրական փոփոխություն չի տեսել: Լինելով թողակառու հարցնում էր երկրի վարչապետին, թե ինչու Քնեսետի պատգամավորների աշխատավարձը 1000 շեկելով ավելացրել էին, իսկ թոշակները 2017թ.-ից մնացել էն ամփոփոխ: Թոշակառուն վստահ չէր, որ ընտրություններից հետո կրկին ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուին կհաջողվի նոր կառավարություն ձևավորել, իսկ եթե հաջողվի էլ վստահ չէ, որ թոշակները մեկ տարվա ընթացքում կբարձրացվեն: Ինչ վերաբերում է վիճակագրական վարչության տվյալներին, ապա մարդիկ նման գումարների երես չեն տեսնում և իր շրջապատում նման մարդու չի ճանաչում, ով 10,000 շեկել աշխատավարձ է ստանում: «Միայն խոսում են, բայց մարդիկ 5000 -ից ավելի չեն ստանում, միայն եթե լավ արհեստավոր է կարող է նման գումարի հավաքնել»,- ասում է պարոն Շպիլբերգը: Հաշմանդամ թոշակառուն ստանում է մոտ 3200 շեկել, որը մոն 930ԱՄՆ դոլար է կազմում, բայց 67 տարեկանից հետո սովորական թոշակառուն, ով մոտ 1300 շեկել է ստանում, ստիպված աշխատում է այնքան տարիներ, մինչև որ անաշխատունակ դառնա: Նորից հայտարարվել է, որ մրգերն ու բանջարեղենն է թանկանալու և սոցիալական խոցելի խավերի համար շատ ավելի ծանր պայմաններ կլինեն: Իսկ երկրի օրենսդրությունը չի թույլատրում 72 օրից ավելի լքել երկիրն ու թոշակ ստանալ, այլապես մարդը կզրկվի թոշակից, հակառակ դեպքում մարդիկ ցանկանում էին վերադառնալ Հայաստան և ապրել այնտեղ Իսրայելյան թոշակով:  Հայաստանում անցյալ ամիս էր եղել, շատ էր փոխվել իր սիրէլի Երևանը:

Պետախ Տիկվայի «Նոյան Տապան» հայկական, կրթական- մշակույթային կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը չէր հավատում, որ երկրում դրական փոփոխություններ կլինեն ու չի մասնակցելու ընտրություններին: Երկու անգամ չի մասնակցել, այս անգամ էլ չի մասնակցելու, բաձարձակ շահագրգռված չէ, որովհետև բոլոր 3 էլ հասարակ մարդիկ են վճարելու : Երկրում տարեց-տարի տնտեսական վիճակը վատանում է, ասում է պարոն Գալֆայանը:«Ամեն տարի վիճակն ավելի ու ավելի  է բարդանում, սոցիլական պետության ուղղուց երկիրը շեղվել է ու բյուջեի դեֆիցիտն ոչ թե հարուստների հարկտրի բարձացման, այլև թոշակառուների, միայնակ մայրերի ու հաշմանդամների սոցիալական վճարումներից են վերցնում» , – համոզված է նա:

Մոտ 20 տարի առաջ 50 շեկելը բավարար էր մեկ շաբաթվա համար ընտանիքին սնունդ գնելու համար ու վերջին մեկ տասնամյակում կյանքը այնքան է թանկացել, որ յարաքանչյուր ընտանիքում ծնողից առնվազն մեկը պետք է 2 կամ նույնիսկ 3 տեղ աշխատելու մասին մտածի: Միջին աշխատավարձը 7000 է մոտ, սակայն շեկելն այնքան է արժեզրկվել, որ այսօր 500 շելով շուկա գնալով, դատարկ հետ ես գնում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում մոտ 10 ընտանիք հետ է վերադարձել Հայաստան, սակայն կյանքի երկրորդ մասն Իսրայելում անցկացրած ընտանիքների կամ Իսրայելում ընտանիք կազմած երիտասարդների համար շատ դժվար է վերադառնալ Հայաստան քանզի մանուկ հասակում են Իսրայել եկել ու դժվար է լեզվի ու աշխատանք գտնելու հիմնարացը լուծելը: Հայաստանը չունի հայրենադարձության ծրագիր ու ֆինանասական միջոցներ, ինչպիսին Իսրայելն ունի, բայց խնդիրները  չեն վերջանում: Ինչու՞ հայերը արաբա-իսրայելյան հակամարտության, ահաբեկչությունների ու հրթիռահարումների պայմաններում էլ չեն վերադառնում Հայաստան, հարցրեցի հայկական կենտրոնի տնօրենին:

– Բոլոր հայերը մտածում են վերադառնալու մասին, բայց մարդկանց մոտ մնացել է այն վախն, որ եթե գնանք ու հանկարծ կրկնվեն այն պայմաններն, որոնց պատճառով հեռացել են Հայաստանից, ուստի գերադասում են մի կերպ յոլա գնալ, – եզրափակեց իր խոսքը զրուցակիցս: Մարդկանց համար փոքրիկ երեխաների հետ շատ դժվար է հետ վերադառնալ, չնայած որ նորեկները կարող են հետ գնալ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here