Իգործ 2023 թ.- Ծրագիր, որը հնարավորություն է տալիս սփյուռքի մասնագետներին ծառայել Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական կառավարման համակարգում

0
275

ԻԳՈՐԾ 2023 Թ.- Ի ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագիր, որը հնարավորություն է տալիս սփյուռքի մասնագետներին ծառայել Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական կառավարման համակարգում:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2023 ծրագիրը, որը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի և Արցախի պետական կառավարման համակարգում մեկ տարի ժամկետով:

Դիմումների և հարցազրույցների փուլերն ավարտվելուց հետո սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն պետական կառավարման համակարգի տարբեր ոլորտներում՝ յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան։ Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ներդրումն ունենալ պետական ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվի՝

ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ),
կեցության նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում,
առողջության ապահովագրություն,
մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճար։

ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Ծրագրին հայտ ներկայացնելու համար մասնակիցը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.

Բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ համարժեք, կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
Առնվազն 5 տարվա աշխատանք/ուսում սփյուռքում
Հայերեն լեզվի բավարար իմացությունը խիստ ցանկալի է։

նախապատվությունը տրվում է հետևյալ մասնագիտական ոլորտներին (Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա սպառիչ ցուցակ չէ) ՝

Քաղաքագիտություն, պետական կառավարում, միջազգային կապեր, կոնֆլիկտների կառավարում
Սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք
Ռազմական գիտություններ
Մշակութաբանություն
Հոգեբանություն
Կրթություն
Իրավագիտություն
Համակարգչային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ
Հաղորդակցման և մեդիայի ուսումնասիրություններ
Աղետների և ռիսկերի կառավարում
Բնապահպանություն
Գյուղատնտեսություն
Զբոսաշրջություն (տուրիզմ)
Քաղաքաշինություն և թափոնների կառավարում
Ճարտարագիտություն
Ճարտարպետություն
Բժշկություն և առողջապահական գիտություններ
Միջազգային բիզնես
Ֆինանսներ
Վիճակագրություն
Տնտեսագիտություն

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐ
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի ապրիլի 5-ն է: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու առցանց հարցազրույցների:

Ծրագիրը մեկնարկելու է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին և տևելու է 12 ամիս:

Հայտադիմումներն արդեն ընդունվում են, կարող եք անցնել հղմամբ և դիմել՝ https://forms.gle/jL7FKH8Ryq52zmk46

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝

էլ. փոստ՝ diasporafellowships@gov.am

Հեռ.՝ +374 10 515 514, +374 10 515 538, +374 43 031 077 (WhatsApp/Viber/Telegram)

Աղբյուրը՝

Diaspora – իԳործ (gov.am)

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here