Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից է կախված, թե Գյումրին կդառնա արդյո՞ք Եվրո-Ասիական երկրների բեռնափոխադրումների կենտրոն

0
803
Գյումրի
Գյումրի

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից է կախված, թե Գյումրին կդառնա արդյո՞ք Եվրո-Ասիական երկրների բեռնափոխադրումների կենտրոն ու տնտեսական ազատ գոտու կվերածվի, – հարցազրույցի ժամանակ ասաց Իսրայել – Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատի ղեկավար, իրավաբան Ցվի Կանտորը: Առևտրա-արդյունաբերական պալատ-ներն առհասարակ Իսրայելում հասարակական կարգով են գործում ու պալատների հիմնադիրները օգտագործելով սեփական միջոց-ներն ու կապերը փորձում են ինքնուրույն աշխատել ու այնուհետև միայն ստանում պետական հովանավորչություն տնտեսական այս կամ այն նախագծի իրականացման հետ կապված: Իսրայելում արդեն անցյալ տարվանից կա ներկայացուցիչ Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատից: Գործարար Հարություն Ակուլյանն է, ով Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչն է Իսրայելում:

Վերադառնանք զրուցակցիս: Պարոն Կանտորը նոր է վերադարձել Հայաստանից, մի շարք հանդիպումներ էր ունեցել Երևանում ու Գյումրիում: Առաջին հարցս՝ ինչու՞ որոշեցիք Գյումրին ընտրել նման ծրագիր իրականացնելու համար:

Ընտրեցինք Գյումրին, որովհետև Գյումրին գործող միջազգային օդանավակայան ունի  և հույսով ենք որ այն կվերածվի բեռնափոխադրումների մասնացիտացված օդանավակայանի, որը կկապի հայաստանը Եվրո-Ասիայի մյուս միջազգային օդանավակայանների հետ:  

Այն կլինի ազատ տնտեսական գոտի Եվրո-Ասիական երկրների համար ու իմ կարծիքով Գյումրիի մասին օրենքն էլ կարող է խթան հանդիսանալ այս հարաբերություններում, – ասաց պարոն Կանտորը: Մեծ հարգանքով էին մեզ ընդունում թե կառավարութ-յունում և թե Գյումրիում հավելեց ու նաև փաստեց, որ միայն այժմ հուշագիրն են ստորագրել ու ծրագրերի իրականացումը կախված է Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու կառավարության որոշումից: Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք տասնյակ միջազգային կազմակերպությունների անուններն, որ շրջանառվում են, արդեն բանակցել են դրանց հետ, կգան արդյոք Գյումրի: Դեռևս չենք կարող նրանց հետ համաձայնագիր կնքել մինչև չլինի կառավա-րության համաձայնությունը: Կոնկրետ հերթականություն գոյություն ունի նման դեպքերում: Խոսքը գնում է խոշոր բեռնա-փոխադրումներով զբաղվող մի շարք միջազգային կազմակեր-պությունների ու մի քանի Իսրայելյան կազմակերպությունների մասին, – տեղեկացրեց զրուցակիցս: Այժմ պատվիրել են  ինժեներական կազմակերպություններից մեկին մեծ պահեստների կառուցման նախահաշվարկներն կատարել: Ծրագրերը միայն սակայն Գյումրիում չեն իրականացվելու: Մեր նախորդ հանդիպման ժամանակ պարոն Կանտորը մի շարք տնտեսության ճյուղեր էր նշում: Օրինակ գյուղատնտեսության ու տեղեկատվական տեխնո-լոգիաների ոլորտը: Հայտնեց, որ այս օրերին Հայաստանում էր գտնվում Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի արտակարգ ու լիազոր դեսպան Էլիյահու Երուշալմին, նստավայրը Երուսաղեմ ու նա կոնկրետ մի շարք գործարար առաջարկներ էր տարել Երևան:

Վերաբացվելու է կրկին մոտ երկու ամսից Թել-Ավիվ – Երևան Թել-Ավիվ Իսրայելյան «Արկիա» ավիաընկերության ուղիղ չվերթներն ու շաբաթական նույնիս երեք չվերթ են նախատեսում իրականացնել ու հիմնականում հրեա զբոսաշրջիկներ են բերելու Հայաստան: Այժմ ուղիղ ավիաչվերթներ գրեթե մեկ տարի է ինչ իրականացնում է հայկական «Արմենիա» ավիաընկերությունը:

Իսրայել – Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատի աշխատանքի արդյունքներն արդեն տեսանելի են, ասաց հրեա իրավաբանը: Ստարտապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար ապրիլին Հայաստանի Ամերիկյան համալսարանում սեմինարներ են կազմակերպելու: Նետանյա քաղաքի քոլեջի բիզնեսի կառավարման ֆակուլտետի դեկանն է մեկ սեմինար անցկացնելու ուսանողների համար և մեկ սեմինար էլ համալսարանի դասախոսական կազմի համար ստարտապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հետ կապված: Բազմաթիվ ոլորտներ կան, որ լուրջ աշխատանքներ ենք կատարել, բայց ժամանակավրեպ եմ համարում խոսել այդ նախագծերի մասին,- եզրափակեց իր խոսքը Ցվի Կանտորը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here