Ապրիլի 24 –ին բոլորին հրավիրում ենք Պետախ Տիկվա՝ Հայոց Ցեղասպանության 108 ամյակին նվիրված հուշ-երեկոյին մասնակցելու համար

0
222

Ապրիլի 24 –ին երեկոյան ժամը 17:00 – ին Պետախ Տիկվայի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում՝ Հայոց Ցեղասպանության նվիրված հուշարձանի մոտ տեղի կունենա հուշ-երեկո նվիրված Հայոց Ցեղասպանության 108 ամյակին:

2020 թվականից ի վեր Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը վառ պահելուն նվիրված Պետախ Տիկվայում  հուշարձանի տեղադրումից հետո այժմ արդեն աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվան զբոսայգին դարձել է յուրահատուկ ուխտատեղի հայ հասարակության համար:

Անկախ Երուսաղեմում կամ Թել Ավիվում թուրքական դեսպանատան ու ծառերի հետևում կորած թուրքական հյուպատոսարանի դիմաց ցույցերի անցկացումից, Պետախ Տիկվայում արդեն 3-րդ տարին անընդմեջ անցկացվելու է հուշ-երեկո և մոմավառություն ու խնկարկություն նվիրված անմեղ հայ նահատակների հիշատակին:

Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության ու Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի համատեղ աշխատանքների շնորհիվ՝ բավականին հետաքրքիր նյութեր են հավաքվել Հայոց Ցեղասպանության և Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայերի կողմից հրեաների փրկության սխրանքների մասին պատմող պատմությունների բացահայտման ուղղությամբ:

Սիրելի հայրենակիցներ սիրով հրավիրում ենք բոլորիդ Պետախ Տիկվա՝ խոնարհվելու մեր սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝

050-716-4557Տիգրան Մամաջանյան

054-808-27-35 – Արտյոմ Չերնամորյան

052-336-47-74 – Սմբատ Մխիթարյան

Հասցեն՝ Լեա Գոլդբերգ 9, Պետախ Տիկվա

Lea Goldberg 9, Petah  Tiqwa

Խնդրում ենք այս հասցեն օգտագործել մեքենաները կայանելու համար: Կայանելուց հետո մանկապարտեզի կողքին գնվող նեղ արահետով պետք է շարժվել դեպի զբոսայգի:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here