Փերուզա Բաղդասարյանն և նրա որդի Սարգիսը

0
542
Lուսանկարում՝ Բաղդասարյանների ընտանիքը պատերազմից հետո: Ձախից աջ՝ Փերուզա Բաղդասարյանն իր թոռնուհու՝ Առաքսիի և ամուսնու՝ Ոսկանի հետ: Նրանց գլխավերևում՝ Պելագեյա և Սարգիս Բաղդասարյաններն են
Lուսանկարում՝ Բաղդասարյանների ընտանիքը պատերազմից հետո: Ձախից աջ՝ Փերուզա Բաղդասարյանն իր թոռնուհու՝ Առաքսիի և ամուսնու՝ Ոսկանի հետ: Նրանց գլխավերևում՝ Պելագեյա և Սարգիս Բաղդասարյաններն են

Բաղդասարյանների ընտանիքն Արևմտյան Հայաստանից թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությունից հետո հաստատվել էր ՈՒկրաինայի Սովետական հանրապետության ծովափնյա Օդեսա քաղաքում: Ցավոք սրտի հայտնի չէ Փիրուզայի ամուսնու անունը: Այս ընտանիքի կողմից փրկված Խասինների ընտանիքի անդամներից մեկը՝ Աբրահամ Խասինն իր Յադ Վաշեմ Հոլոքոստի ինստիտուտ-թանգարանի ցուցադրական կենտրոնին(Visual Center) տրված  հարցազրույցում պատմում է, որ ընտանիքի հայրն, որի անունը չէր հիշում անգրագետ մարդ էր, կոշկակար էր աշխատում, և իր հոր՝ Յոսեֆ Յակովի Խասինի հետ, 1937թ.- ին Ստալինյան ռեպրեսիաների տարիներին ձերբակալվել էր:

–  Հիշում եմ ինչպես Սերյոժան(Սարգիս) Բաղդասարյան վազելով եկավ և պատմեց, որ իր հորը ձերբակալել են որպես օտարերկրյա քաղաքացի: Նա քանի որ Թուրքիայում էր ծնվել, դրա պատճառով էլ ձերբակալել էին նրան:

Ես հետո հասկացա, թե իրականում կոմունիստներն ինչով էին զբաղված, – պատմում է Աբրահամ Խասինը:

Խասինները շատ հայ, ռուս, հրեա և գերմանացի բարեկամներ ունեին Օդեսայում: 1941թ.-ին Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց ֆաշիստական զորքերը սկսեցին Օդեսայի ռմբահարումներն, իսկ հոկտեմբերի 16-ին մտան քաղաք:  Խասինների ընտանիքը չէր շտապում լքել Օդեսան, քանզի նացիստական զորքերը ռմբհարում էին գնացքներն ու ջրասույզ անում շոգենավերը: Ռումինական զորքերը գրավեցին քաղաքն ու առաջին զինվորն, որ հայտնվեց Խասինների բակում արտասանեց հետևյալ նախադասությունըª Ժիդան կապուտե:

Աբրահամը պատմում է, որ իր հայրը մռայլված ներս էր մտալ և սկսել էր ներողություն խնդրելª ասելով,  որ ինքն իր երեխաներին կյանքը վտանգի տակ է դրել:  Հոկտեմբերի 22-ին ռումինական զորքերի շտաբը պարտիզանները պայթեցրեցին, որին ի պատասխան ռումինական պատժիչ զորքերը սկսեցին քաղաքի պատահական անցորդների ու հրեաների կախաղան բարձրացնել: Քաղաքի բոլոր փողոցները լեցուն էին մարդկային դիակներով: Այնուհետև սկսվեցին հրեաների ձերբակալություննրը: Ամեն օր մեքենաներով տնից տուն անցնելով ռումինացիները հրեաներին էին հավաքում և այնուհետև ուղարկում անհայտ ուղղությամբ: Այդ օրերին Խասիններն իրենց երեխաներինª Ռոզային ու Արկադիին(Աբրահամ), թաքցնում էին իրենց Արկադիի տասամյա ընկեր Սերյոժա Բաղդասարյանի տանը:

–  Տիկին Փերուզան մեզ կերակրում էր և թաքցնում, այդպիսով վտանգելով սեփական երեխային ու իր ընտանիքի կյանքն, առաջարկում էին մնալ իրենց տանը, – իրենց  հուշերում պատմում  էին Ռոզա և Աբրահամ Խասինները:

Շատ հստակ հրաման կար, որը վերաբերում էր հրեաներին,  որ բոլորը պետք է անհապաղ ներկայանան Օդեսայի բանտ: Չներկայացողները կբացահայտվեն ու մահապատժի կենթարկվեն անմիջապես, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր կօգնեն կամ կթակցնեն հրեաներին, տեղում կգնդակահարվեն: Ահա այս հրամաններից հտո Խասիններն որոշում են, որ այլևս չեն կարող վտանգել Բաղդասարյանների կյանքն ու քաղաքում մնացած հրեաների հետ միասին գնացին բանտ:

Ռոզան կարողացավ մի քանի անգամ ռումին զինվորներին համոզել ու քաղաք դուրս գալ ու այցելել  իր հոր մեկ այլ հայ ընկերոջըª Բարուլին ու նրա կնոջը Հռիփսիմեյին, որոնք փոքրիկ գարեջրատուն ունեին: Նրանցից սնունդ ու անհրաժեշտ պարագաներ ստանալով Ռոզան բարեհաջող վերադառնում էր բանտ, մինչև մի անգամ նրան  մի կնոջ մատնությամբ չձերբակալեցին ու չտեղափոխեցին բանտ: Նրանց հայրը բանտում ռումին զինվորների տանջանքներից հետո մահացավ ու կրկին նրանք կարողացան կապնվել Բարուլի հետ, որն էլ կարողացավ փայտե դագաղ բերել և իրենց հորը «մարդավայելե թաղել, չնայաց որ հայտնի չէ թե որտեղ են բանտում մահացած հրեաները թաղված: Որոշ ժամանակ անց նրանք բանտից ազատ արձակվեցին, վերադարձան տուն ու կրկին հայտնվեցին Բաղդասարյանների ընտանիքի խնամքի տակ:

Երկու ամիս անց կրկին հրամանով բոլոր հրեաներին հավաքեցին ու շարասյունով ուղարկեցին Սլաբոդկայի գետտո, որը գտնվում էր քաղաքի Ջրային ինստիտուտի հանրակացարանում: Գետտո նրանց սնունդ էր բերում նաև տիկին Փերուզանª կաշառելով ռումինացի զինվորնեին:  Նրանց մայրըª Սոֆյա Խասինան երկու երեխաների հետ վարակվեցին բծավոր տիֆով և դրա պատճառով ամենավերջում լքեցին գետտոն: Հրեաներին այնուհետև տեղափոխեցին Մաստավոյե գյուղ, որից հետո խուտոռ Սեմիխատկո, Դոմյանովկա ու ճանապարհին սպանելով հրեաներին ու գողանալով նրանց ողջ ունեցվածքը հասցրեցին Կառլովկայի գետտո, որտեղ նրանք մնացին մինչև սովետական զորքերի ազատագրումը: Ռոզայի խոսքերով այն ժամանակ մոտ 198 մարդ փրկվեց:

Սովետական զորքերն մարտի 28-ին ազատագրեցին Կառլովկան իսկ ապրիլի 10-ին մտան Օդեսա: Ապրիլի 12-ին Խասինների ընտանիքը վերադարձավ Օդեսա, որտեղ իրենց տանը տեղակայված էր Օդեսայի միլիցիան և մեկ ամիս Բաղդասարյանները մահի ճիրաններից մազապուրծ եղած այս հրեաներին կրկին ընդունեցին իրենց տանն ու պահեցին ու սատարեցին այդ ամենածանր ժամանակահատվածում, մինչև երեխաներն ու Սոֆյան կազդուրվեցին ու մի փոքրիկ բնակարան տեղափոխվեցին:

Ողջ կյանքի ընթացքում Արկադին(Աբրահամը) և Սերյոժա(Սարգիս) Բաղդասարյանը ընկերներ մնացին:Հոլոքոստի Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանի ունեցած տվյալների համաձայն «Ազգերի Առաքյալներե  ճանաչման ժամանակ հայ հերոսներ Փերուզա և Սարգիս Բաղդասարյանները կենդանի չեին, երկու տարի առաջ կենդանի էր Սարգսի կինը՝ Պիլագեյա Միրոնովան:

Իսկ Արկադի(Աբրահամ) Խասինն ըստ նախնական տվյալների դեռ կենդանի է, նա ունի մեկ որդի՝ Իգոր Խասինն, որն ամուսնացած է և ունի մեկ զավակ:

2013թ.-ի  Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտը ճանաչեց Փերուզա և Սարգիս Բաղդասարյաններին  որպես «Ազգերի Առաքյալներ»:

Տեղեկատվությունը լրաքաղված է Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:

Աղբյուրը՝

https://www.yadvashem.org/yv/en/exhibitions/righteous-armenian/bagdasarian.asp

Լրացում խմբագրության կողմից՝

Ռաուլ Վալլենբերգի անվան Միջազգային հըմնադրամն այժմ փորձում է կապ հաստատել Խասինների ընտանիքի հետ ՈՒկրաինայում, բայց այս երկրում ստեղծված ծանր իրավիճակն ու պատերազմը խոչընդոտում են միջազգային կազմակերպության աշխատանքները:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here