Արա Երեցյան

0
486
Արա Երեցյանն՝ իր կնոջ Մարիայի, դստեր Սոֆիի և որդու Արայի հետ, 1956թ.

Արա Երեցյանը ծնվել է 1918թ.ին Ստանբուլում, հայկական ընտանիքում: Իր ծնողների հետ միասին դեռևս մանուկ հասակում ներգաղթել է Հունգարիա: Իր նոր տանը նա սկսեց նոր անունով կոչվել՝ Գեորգի:

Երեցյանը օգտագործում էր իր հին կապերը «Խաչված նետեր» կուսակցությունում, որպեսզի թույլտվություն և արտոնագիր ստանար, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր ու կնիքներ՝ իր կլինիկայի համար սարքավորումներ և նյութեր պատվիրելու նպատակով: Կլինիկայում մանրակրկիտ գրառումներ էր անում Լասլո Նագին, ով գրառում էր յուրաքանչյուր պատահար, ամեն մի օգտագործված դեղորայք և ամեն մի ընդունված, բուժված և անվտանգ դուրս գրված հիվանդ: Այս գրառումները յուրահատուկ տպավորություն գործեցին «Խաչված նետերի» վրա, որոնք երբևէ կլինիկա չէին այցելել: Չնայած նրանց ասել էին, որ Երեցյանը թաքցնում էր հրեաների, կուսակցությունը որոշեց, որ նման «հայրենասիրական» հաստատությունը, որ անվճար բուժում էր հունգարացի զինվորներին և քաղաքացիներին, կասկածից վեր է:

1930-ականների սկզբին Երեցյանը միացավ «Խաչված նետեր» կուսակցության երիտասարդական շարժմանը, բայց քանի որ հավանություն չէր տալիս կուսակցության դաժան քաղաքականությանը ընդդեմ հերաների, ապա դուրս եկավ կուսակցության շարքերից: 1944թ.-ին Երեցյանը նշանակվեց քաղաքացիական պաշտպանության հրամանատար Բուդապեշտի 6-րդ թաղամասում: «Խաչված նետեր»-ի կառավարման ընթացքում նա օգտագործեց իր դիրքը՝ փրկելու որքան հնարավոր է շատ հրեաների: Նա բժշկական կլինիկա բացեց մի տան մեջ, որը գտնվում էր Շվեդիայի դեսպանատան հովհանու ներքո: Կլինիկայում, որը փաստորեն մի փոքր հիվանդանոց էր, վիրավոր քաղաքացիներն ու զինվորները բուժվում էին անվճար: Մոտ 40 հերա բժիշկներ, որանց Երեցյանը կեղծ արիական փաստաթղթեր էր տրամադրել, աշխատում էին կլինիկայում և ապրում այդտեղ իրենց ընտանիքների հետ:

Երեցյանն իր սեփական գրպանից հոգաց կլինիկայի բոլոր ծախսերը և մինչև Հունգարիայի ազատագրումը բացի բժիշկներից փրկեց ևս 400 հրեայի կյանք:

Պատերազմից հետո նրա կողմից փրկվածները կոչ արեցին հունգարական կառավարությանը պաշտոնապես պարգևատրել Երեցյանին՝  իր քաջության և հերոսության համար, բայց նրանք որևէ հաջողության չհասան: Երեցյանը հեռացավ Հունգարիայից 1960-ականներին և բնակություն հաստատեց Վիեննայում: 1981թ.-ի փետրվարի 26-ին Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտը ճանաչեց Արա Երեցյանին որպես «Ազգերի Առաքյալ»:

Տեղեկատվությունը լրաքաղված է Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:

Նյութը թարգմանել է Ամալյա Հարությունյանը(Ռ.Վալլենբերգի հիմնադրամի կամավոր)

Աղբյուրը՝

https://www.yadvashem.org/yv/en/exhibitions/righteous-armenian/jeretzian.asp

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here