Հարութ և Նատալյա Զագորույկո-Կիշեշյանն և նրանց դուստր Ալմազա Կիշեշյանը

0
479
Լուսանկարում՝ Ալմազա Կիշեշյանը

Հայազգի Հարութ Կիշեշյանը ապրում էր Խարկովում իր ուկրանուհի կնոջ՝ Նատալյա Զագորույկոյի և իրենց չորս աղջիկների հետ: Ալմազան՝ նրանց ավագ դուստրը, ընկերական հարաբերությունների մեջ էր մի երիտասարդ հրեա կնոջ՝ Ռեյզա Կրասովայի հետ, ով ապրում էր իրենց հարևանությամբ իր ռուս ամուսնու Դմիտրի Կրասովի հետ և երկու տղաների՝ Վադիմի (ծնվ. 1933թ.) և Յակովի (ծնվ. 1935թ.) հետ: ՍՍՀՄ գերմանական զորքերի ներխուժումից հետո Դմիտրի Կրասովը զարակոչվել էր Կարմիր Բանակ: 1914թ.-ի հոկտեմբերի 25-ին նրա կինը և երեխաները հայտնվեցին գերմանական օկուպացիայի մեջ: Շուտով հայտարարվեց, որ բոլոր հրեաները պետք է լքեն իրենց բնակավայրերը և տեղափոխվեն քաղաքի ծայրամասում գտնվող մոտակա տրակտորի գործարան: Խարկովի հրեաների մեծամասնության պես Ռեյզան չհամարձակվեց չենթարկվել հրամանին: Գործարանում ապրելու պայմանները սարսափելի էին. սառը, դատարկ զորանոցներ, սանիտարական պայմանների բացակայություն, առանց սնունդի, մարդիկ գոյատևում էին նրանով, ինչ բերել էին իրենց հետ՝ մեծապես կախված լինելով իրենց ոչ հրեա ծանոթներից:

Ալմազան շատ էր մտահոգված իր ընկերոջ անվտանգությամբ և որոշեց այցելել Ռեյզային տրակտորի գործարանում: Հազարավոր հրեաների մեջ նա կարողացավ գտնել Ռեյզային և նրա երեխաներին: Տեսնելով հրեաների դրությունը՝ Ալմազան առաջարկեց, որ Ռեյզան որքան հնարավոր է շուտ հեռանա այդ վայրից և նրան ապաստան առաջարկեց իր ծնողների տանը։ Հետևելով ընկերոջ խորհրդին, Ռեյզան և երեխաները 1941 թ.–ի դեկտեմբերի վերջին գաղտնի հեռացան տրակտորի գործարանի զորանոցից, և ջերմորեն ընդունվեցին Կեշիշյանների կողմից։ Նրանք ճիշտ ժամանակին հասցրեցին փախչել, որովհետև նրանց փախուստից քիչ ժամանակ անց՝ 1942թ.-ի հունվարին, գերմանացիները կոտորեցին տրակտորի գործարանի զորանոցում գտնվող բոլոր հրեաներին, այդ թվում Ռեյզայի քրոջը և նրա դուստր Ռիմմային։ Կեշիշյանները թաքցրեցին Ռեյազային և նրա տղաներին մի փոքրիկ պահեստում, որտեղ նրանք ստիպված էին լուռ մնալ, որ չգրավեին հարևանների ուշադրությունը։ Փրկարարները և փրկվածները ոչ միայն ստիպված էին դիմակայել բացահայտվելու վտանգին, այլ նաև տանջվում էին սնունդի բացակայությունից. Կեշիշյաններից ոչ մեկը չէր աշխատում շրջափակման ժամանակ և գոյատևելու համար նրանք իրենց իրերը փոխանակում էին մոտակա գյուղերում։ Նմանատիպ սնուդն հայթայթելու այցերը վտանգավոր էին և սնունդը, որ բերվում էր, երբեք չէր բավականացնում ինը անձի։ Ուստի, 1942թ.-ի ուշ գարնանը Ռեյզան որոշեց իր բախտը փորձել և գյուղական վայրում ապահով տեղ գտնել՝ տղաներին թողնելով փրկարարների հետ։ 1942թ.-ի դեկտեմբերին, երբ Վադիմն ու Յակովը արդեն կորցրել էին իրենց մորը կրկին տեսնելու հույսը, նա վերադարձավ և տղաներին տարավ Պոլտովայի տարածաշրջանի մի լքված գյուղ, որտեղ նրանք ապրեցին մինչև մինչև ազատագրումը՝ 1943թ.– վերջին։ Նրանք կարողացան գոյատևել և Ռեյզան ապրուստ վաստակեց որպես բախտագուշակ։ Ազատագրումից հետո Կրասովները վերադարձան Խարկով և երբեք կապը չկտրեցին պատերազմի ժամանակ իրենց փրկած փրկիչների հետ։

2003թ.–ի սեպտեմբերի 15-ին, Յադ Վաշեմը ճանաչեց Հարութ և Նատալյա Զագորույկո-Կիշեշյաններին և նրանց դուստր Ալմազա Կիշեշյանին որպես «Ազգերի Առաքյալներ»։

Տեղեկատվությունը լրաքաղված է Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:

Նյութը թարգմանել է Ամալյա Հարությունյանը(Ռ.Վալլենբերգի հիմնադրամի կամավոր)

Աղբյուրը՝

https://www.yadvashem.org/yv/en/exhibitions/righteous-armenian/kisheshyan.asp

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here