Պետախ Տիկվայի օպերատիվ շտաբն առաջարկում է դիմակներ ինքնարժեքին մոտ գներով

0
401

Պետախ Տիկվա քաղաքում գործող օպերատիվ շտաբն, որը զբաղվում է կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող, ծանր վիճակում հայտնված հայ միայնակ ծերերին և առավել կարիքավոր ընտանիքներին  Պետախ Տիկվայում ցուցակագրելու և օգնելու գործով, շտապում է տեղեկացնել, որ հնարավորություն ունի առաջարկելու շուկայականից ցածր գնով բժշկական ֆիլտրով դիմակներ: Ճիշտ է այս վերջին օրերին  գրեթե բոլոր խանութներում հայտնվել են համեմատաբար էժան բժշկական դիմակներ, սակայն ֆիլտրով դիմակների գինը շարունակում է մնալ անհասանելի չաշխատող մարդկանց համար: Էդգար Սեդրակյանն տեղեկանալով շտաբի գործունեության մասին շտաբին առաջարկեց գրեթե ինքնարժեքով դիմակներ, որոնց քանակը խիստ սահմանափակ է: Ընդ որում կան տարբեր գույների շատ բարձր որակ ունեցող ֆիլտրով դիմակներ, այսպես կոչված ֆիլտրով ռեսպիրատորներ, որոնք կարելի է օգտագործել ընդհանուր կտրվածքով 72 ժամ:

Մոխրագույն ֆիլտրով  KN95  դիմակը արժե 20 շեկել, որը խանութներում վաճառվում է 30 և ավելի գնով, իսկ ավելի որակով KN95 կարմիր  և կապույտ գույների ռեսպիրատորները 28 շեկել, որոնք Պետախ Տիկվայում վաճառվում են 45 շեկելով, որքան որ հասցրել ենք ուսումնասիրել խանութների գները քաղաքում:

Շտապենք ուրախացնել, որ մեր համայնքի վիճակն անկախ կարանտինային իրավիճակից բավարար է, տեղեկություններ չունենք կորոնավիրուսով հիվանդ մեր հայրենակիցների մասին: Մարդկանց մեծ մասը համենայն դեպս գործազուրկ է դարձել ու նման իրավիճակի երկարաձգման պատճառով կարող են առաջանալ սոցիալական լուրջ հիմնախնդիրներ և հուսով ենք, որ իրավիճակը կբարելավվի մոտ ժամանակներս:

Դիմակներ ձեռք բերելու և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Էդգար Սեդրակյանին 054-653-0593 հեռախոսահամարով:

Օպերատիվ շտաբը կարող է նաև անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնել Իսրայելի կենտրոնական քաղաքների հայ ընտանիքներին ու միայնակ ծերերին: Մեր հայրենակիցները օրհասական պահերին միշտ դրսևորում են բացառիկ համերաշխություն:

Օպերատիվ շտաբի հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝

054 – 808 – 27 – 35,  54 – 399 – 91 – 81 հեռախոսահամարներով:

Էլ. Հասցե: Artiomhay@gmail.com

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here