Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտները ծնողների հետ միասին տոնեցին Ամանորը

0
194

Արդեն շուրջ երկու տասնամյակ Պետախ Տիկվայում գործող հայկական համայնքը շարունակում է իր բեղմնավոր աշխատանքը: Քաղաքապետարանի «Բեյտ Օլեյի» դահլիճում հերթական անգամ հայ աշակերտներն ու իրենց ծնողները մեծ ցնծությամբ ընդունեցին ձմեռ պապիին, ով ներկայացել էր համայնքին իր ուշագրավ ծրագրով: Մեկ ժամ հայ աշակերտներն արտասանում էին, պարում ու զանազան խաղեր խաղում ձմեռ պապիկի հետ միասին:

Երեխաներից մեկը կատակեց թե.

– Անցյալ տարվա ձմեռ պապն ավելի լավն էր, առանց երգել պարելու մեզ նվերներ բաժանեց: Այս անգամ ձմեռ պապն ավելի պահանջկոտ դուրս եկավ:

Դե իհարկե առանց արտասանելու ու տարեվերջյան «ստուգարքը» չընդունելու մեր ձմեռ պապը շուտ հանձնվողներից չէր:

Ցավոք սրտի գրիպի համաճարագի պատճառով դասարանի երեխաների կեսը ներկա չէին, բայց դպրոցի ուսուցչուհին խոստացավ ձմեռ պապին, որ անպայման կփոխանցի իր բերած նվերները հայ երեխաներին:

Անցյալ տարվա սեպտեմբերից հայկական կիրակնօրյա դպրոցը կրկին բացել էր իր հյուրընկալ դռները: 25 աշակերտ ունեցող փոքրերի խումբը դեռ Մեսրոպյան այբուբենին ծանոթանալու ճանապարհին է, իսկ մեծերի խումբը նախկինում ուներ 4 աշակերտ, իսկ այժմ երեխաներն տառաճանաչ են ու դասեր են կազմակերպվում նրանց համար տարբեր թեմաներով քննարկումների ժամանակ:

Նախորդ տարիներին Հայաստանի Սփյուռքի նախարարության աջակցությամբ դպրոցը միշտ ստացել է հայկական այբբենարաններ ու դասավանդման մեթոդաբանական ձեռնարկներ: Սփյուռքի նախարարության լուծարումից հետո դպրոցը համագործակցում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Նախարարության լուծարումը չխանգարեց շարունակել համագործակցությունը հայկական իշխանությունների հետ ու նախարարության կրթության վարչությունը տրամադրել է պահանջված գրականությունն, որն ամբողջությամբ ներկրվել է Իսրայել:

Անցյալ տարի մեծ դասարանի ու տառաճանաչ երեխաների գիտելիքները խորացնելու նպատակով, դպրոցը դիմել է կառավարությանն ու սպասում է 2023թ-ի նոր ուսումնական ձեռնարկներին ու դասագրքերին:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here