Խնդրում եմ բաժանորդագրվեք ու տարածեք։
Պատրիացիդի, այսինքն Երուսաղեմում 2000-ամյա հայկական գոյության ավարտն է մեկնարկել, հայրենազրկման գործընթաց, որ հայ պատրիարքի մի ստորագրությամբ է սկսվել։
Մեր հունիսյան հաղորդման ժամանակ մեր ալիքն առաջին անգամ անդրադարձավ այն ամոթալի գործարքին, որը կնքել է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Այնուհետև երկշաբաթյա այցելությամբ ես գտնվում էի Հայաստանում և բացի հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպելուց, հանդիպումներ ունեցա թե առողջ քաղաքական ուժերի ու կուսակցությունների ղեկավարների և թե տարբեր պետական մարմինների ներկայացուցիչների հետ:
Հունիսին դեռ մեր հողերն գնող կազմակերպության ու Իսրայելի կառավարության այս գործարքին խառնված լինելու մասին դատողություններ էինք անում ու չկար հստակ տեղեկատվություն: Այժմ իմ բոլոր բացահայտումներն ու տրամաբանական ենթադրություններն հաստատվեցին մեկ նամակով: Առաջարկում եմ նյութը լսել մինչև վերջ, այնպիսի տեղեկատվություն եմ հաղորդելու, որ շատերի համար իրոք անհավանական կարող է թվալ:
Այսօր ներկայացնելու եմ ձեզ Երուսաղեմահայ գործարար ու բարերար, Իսրայելում ՀՀ դիվանագետ ու պատվո հյուպատոս պարոն Ցոլակ Մոմջյանի նամակն ուղղված պատրիարքին:
Այս նամակը տարածել է նրա աշխատանքային գրասենյակն որպես Իսրայելահայ գործարարի նամակ ուղղված պատրիարքին՝ Նուրհան պատրիարքը վանքին կէսը ծախեց խորագրով:
Նամակը բաղկացած է 6 էջից, կարող եք հաջորդաբար թերթել:
Աղբյուրներ՝
Երուսաղեմի պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանի ու Հակոբ Ճռնազյանի ֆեյսբուքյան էջերից
1) Father Baret Yeretsian Tonight with Mike Sarian,
HorizonArmenianTV
2) Երուսաղեմի Հայոց պատրիարքը մեծ ճնշումներ ո ւ տակ է
5) https://twitter.com/301arm/status/1657047977234399236
6) https://www.newarab.com/news/pa-jordan-withdraw-recognition-armenian-patriarch
Mailing Address:https://www.youtube.com/watch?v=GFoVlcDzVTE
7) https://www.facebook.com/tgogchian
8) https://www.facebook.com/profile.php?…















