Մայիսի 30 – ին վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության նորընտիր անդամներին

0
171

Մայիսի 30 – ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության նորընտիր անդամներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ:

Վարչապետը շնորհավորել է ՌԱԿ 29-րդ համագումարի անցկացման, կուսակցության նոր ղեկավար մարմնի ընտրության առթիվ և նրանց մաղթել կուսակցական արդյունավետ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՌԱԿ համագումարը Երևանում անցկացնելու որոշումը և բարձր գնահատել ՌԱԿ գործունեությունը, որը մեծ դերակատարություն ունի Հայաստանում և Սփյուռքում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության և ՌԱԿ միջև համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակվի:

Միքայել Խարապյանը հավելել է, որ ՌԱԿ-ն իր աջակցությունն է հայտնում կառավարությանը՝ ի նպաստ Հայրենիքում առկա խնդիրների և մարտահրավերների լուծման:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՌԱԿ գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանի տնտեսական զարգացումներին և այլ հարցերի:


Խմբագրության կողմից՝

Ռամկավար Ազատական Կուսակցության 29-րդ Պատգամավորական ժողովը տեղի ունեցավ Մայիսի 25 – 27 -ը՝ Երևանի «DoubleTree by Hilton Yerevan City Centre» հյուրանոցի մեջ: Պատգանավորական այս ժողովին մասնակցեցեին 18 երկիրներերից ջամանած  պատգամավորներ։ Տեղի ունեցած լայնածավալ քննարկումների ժամանակ արծարծվեցին Հայաստանին, Արցախին և Սփյուռքին վերաբերող բազմատիվ կարևոր հիմնահարցեր, որից հետո ժողովն ընդունեց  շատ կարևոր որոշումներ։ Ապա Ժողովը ընտրեց իր նոր կենտրոնական վարչությունը՝  ընկեր Մայք Խարապյանի գլխավորությամբ։ Նորընտիր վարչությունը պաշտոնական և գործնական հանդիպումներ ունեցավ  ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Հանրապետության նախագահի և արտախորհրդարանական կուսակցությունների ներլայացուցիչների հետ:

Կուսացության պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդ ու 2 հա հողամասի վրա ծառատունկ իրականացրեց: Պատվիրակությունը Ծիծեռակաբերդի թանգարանի հատուկ  սրահի բացման արարողությունն իրականացրեց, որտեղ պահվելու են հին և արժեքավոր նկարներ: Այս երկու կազմակերպված նախագծերն իրականացվեցին կուսակցական ընկերների նյութական օժանդակության շնորհիվ։  Կուսացության պատվիրակությունն այցելեց նաև Եռաբլուր ու հարգանքի տուրքը մատուցեց մեր հերոս զոհված զինծառայողներին։

Աղբյուրները՝ ՀՀ կառավարության մամլո ծառայություն, ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ Հակոբ Անդրեասյանի անձնական արխիվ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here