Հրեա մտավորականներն իրենց համերաշխությունն են հայտնում Երուսաղեմահայերին

0
96
Լուսանկարում՝ հրեա մտավորականներն ու հայկական համայնքի ներկայացուցիչները «Կովերի պարտեզ» կալվածքում(հեղինակ՝ Յարոն Վայս)

Դեկտեմբերի 28 – ին տխրահռչակ միջադեպի ժամանակ ձերբակալվել էին Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչներ Պետիկ Կիրակոսյանն ու Փոլ Ճռնազյանը։ Երուսաղեմի հին քաղաքի ոստիկանությունը 30 ահաբեկչից ձերբակալել էին 5 հոգու։ Իրականացվում է հետաքննություն:

Լուսանկարում՝ «Կովերի պարտեզ» կալվածքի քանդված պատի աղբակույտի վրա կանգնեցված Արցախի դրոշն ու խաչը(հեղինակ՝ Յարոն Վայս)

Դեկտեմբերի 29-ին կեսօրին մեր տղաներն ազատ արձակվեցին դատարանի որոշմամբ ու արդարացվեցին։ Մեր համայնքը պաշտպանում է իրեն օրինական կարգով` առանց օրենքն իր ձեռքը վերցնելու, բայց նաև պաշտպանվելու իրավունք ունի։

Դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 11։00 տեղի ունեցավ  հավաք Երուսաղեմի հայկական թաղամասի 《Կովերի պարտեզ》կալվածքում, որի կազմակերպիչները հրեա մտավորականներ էին, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին այդ հարձակման հետ կապված: Ընդհանուր առմամբ ավելի քան հարյուր հրեա մտավորականներ Իսրայելի հրթիռահարվող հյուսիսային շրջաններից մինչև Գազայի գոտու հարակից շրջանների բնակիչներ եկել էին իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին, երուսաղահայերին ու պատրիարքարանին։

Լուսանկարները՝ Յարոն Վայսի հրապարակումներից

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here