Հունվարի 18-ին իսրայելահայերը նշում են Սուրբ Ծնունդը Բետղեհեմում

0
204

Սիրելի հավատացյալներ, Յունուարի 18-ի առաւօտեան պիտի մեկնենք Բեթղեհէմ՝ տօնելու մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Բեթղեհէմ մեկնելու համար պիտի լինեն աւտոբուսներ։ Ովքեր որ ցանկութիւն ունեն աւտոբուսով Բեթեղէմ գալու նախապէս պիտի գրանցուեն։ Եաֆֆայի հաւատացեալները գրանցուելու համար թող հեռաձայնեն կամ հաղորդագրութիւն գրեն ինձ հետեւալ հեռախօսահամարով +972543491679, իսկ Եաֆֆայից դուրս ապրող շրջակայ քաղաքների հայերը թող հեռաձայնեն կամ հաղորդագրութիւն գրեն Քրիստինէին այս հեռախօսահամարով +972 52-7579998 , որպէսզի եկողների համար առանձին ցուցակներ կարողանանք կազմել։ Իւրաքանչիւր անձի համար գումարը կազմում է 60 շէքէլ (իսկ մի ընտանիքից 3 հոգուց աւել գալու պարագայում, 4-րդի կամ 5-րդի համար վճարելը պարտադիր չէ, եթէ դժուարութիւն կայ վճարելու)։
Գրանցուելու ժամանակը մինչեւ Յունուարի 12-ն է, դրանից յետոյ խնդրում եմ չանհանգստացնէք՝ նոր անուններ յաւելել տալով, քանի որ ցուցակը ունենալուց յետոյ պիտի զբաղուեմ աւտոբուսի կարգադրութեան հարցերով։
Յունուարի 18-ի առաւօտեան մեկնելու ենք ժամը 9։00-ին եւ վերադառնալու ենք երեկոյեան՝ մօտաւորապէս ժամը 19։00-ին։

Երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Գևորգ աբեղա Հայրապետյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here