Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, կանանց միջազգային գրոսմայստեր, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը հաջող ելույթ է ունեցել Թել Ավիվում օրերս անցկացված Իսրայելի կանանց ազգային լիգայում։ Գալոյանը հանդես է եկել Աֆուլայի «Հապոել» շախմատի վարպետության կենտրոն» (Hapoel Center Of Excellence in chess Afula)՝ թիմի կազմում խաղալով առաջին խաղատախտակի վրա։
Հայ շախմատիստուհին մրցաշարն անցկացրել է անպարտելի՝ 5 հնարավորից վաստակելով 4 միավոր (տարել է 3 հաղթանակ և 2 խաղ ավարտել ոչ-ոքի)։
Մրցաշարի արդյունքներով «Աֆուլայի «Հապոել» շախմատի վարպետության կենտրոն» թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ հայ գրոսմայստերն առաջին խաղատախտակին ցուցաբերած արդյունքի համար արժանացել է անհատական արծաթե մեդալի։
Սա մեր հայ շախմատիստուհի ոչ առաջին մրցաշարն է Իսրայելում և իհարկե ուրախալի է, որ հայ միջազգային գրոսմայստերը հաճախակի հրավիրվում է մասնակցելու ոչ միայն միջազգային այլև Իսրայելյան զանազան հեղինակավոր մրցաշարերի:
Շնորհակալություն գործընկերոջս՝ Արման Գալոյանին տրամադրած հաղորդագրության համար:
Խմբագրության կողմից՝
Շնորհավորում ենք շախմատի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, կանանց միջազգային գրոսմայստեր, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանին փայլուն հանդես գալու և արծաթե մեդալով պարգևատրվելու համար:















