Հայֆան շարունակում է Պետախ Տիկվայի ավանդույթները

0
202

Հունվարի 21- ին հայտնի դարձավ, որ Հայֆայի քաղաքապետարանը Պետախ Տիկվայի օրինակով ոչ միայն ճանաչել է Հայոց Ցեղասպանութունն, այլև պատվանդան ու հուշարձան կառուցելու թույլտվություն է տվել:

Ամիսներ առաջ Հայֆայի հայկական համայնքը՝ երկրի հյուսիսային քաղաքների ու Հայֆայի հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ գրավոր դիմել էին քաղաքապետին ու քաղաքային խորհրդին՝ հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշատախտակ ու հուշարձան կառուցելու թույտվություն տալու խնդրանքով: Հայֆայի քաղաքապետարանի ավագանու անդամ Նիր Շովառն էր այցելել հայ եղբայրներին այդ լուրը հաղորդելու համար:

Շատ մանրամասներ հայտնելու այս պահին կարիք չենք տեսնում: Ադրբեջանի հետ ունեցած ջերմ  հարաբերություններն ու անցյալ տարի վերականգնված դիվանագիտական կապերը Թուրքիայի հետ, Նեթանյահուի կառավարության օրոք բազմաթիվ արգելքներ են ստեղծվում հատկապես հայկական նախագծերի հետ կապված:Իսրայել պետությունը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունն և նամանավանդ հիմա թուրքիայի դեսպանի վերադարձից հետո չի փչացնի Թուրքիայի հետ հարաբերությունները, բայց համայնքային գետնի վրա ճանաչումներն ու հայտարարությունները դրական ազդակ են ու մեր միասնական աշխատանքի արդյունքը: Հպարտանում ենք Հայֆայահայերով: Պետախ Տիկվան ու Հայֆան թող օրինակ լինեն մյուս քաղաքների համար: Շնորհավորում եմ բոլորիս:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here