Saturday, July 4, 2026
Գլխավոր Էջ ՀԱՅԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

0
19
Իսրայելի կառավարությունը ճանաչեց  Հայոց Ցեղասպանությունը

Հունիսի 28 – ին Իսրայելի կառավարությունը նիստի ժամանակ ճանաչեց Հայոց  Ցեղասպանությունը: Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել էր համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել էր․
«Երբեք ուշ չէ ճիշտ գործել: Այս սարսափելի Ցեղասպանությունը, որը տեղի էր ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի վերաբերյալ իրական վիճարկում չկա պատմական փաստերի վերաբերյալ, ներառում էր 1.5 միլիոն մարդկանց սպանություն և հին մշակութային և պատմական ժառանգության ոչնչացում»։

«Իմ կարծիքով, որպես հրեաներ, և, անշուշտ, որպես հրեա ժողովրդի պետություն, մեր բարոյական պարտականությունն է ընդունել այսօր մեր կողմից հաստատված որոշումը», – հավելել էր նա։

Առաջարկն այժմ նախատեսվում է ներկայացնել Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը։

Նախապես  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր աջակցությունն էր հայտնել Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագծին։

«Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ դրան», — ասել էր Նեթանյահուն։

Հունիսի 26-ին Իսրայելի Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարության առաջիկա նիստում կներկայացնի Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևի նախագիծը։ Դրանից հետո այն կներկայացվի նաև Իսրայելի խորհրդարանին՝ Քնեսեթին։


 Խմբագրության կողմից՝

Հարցի ճանաչման բարոյականության մասին է խոսվում։ Այնպես չէ, որ այս ընթացքում դրամաշրջանառությունը Թուրքիայի և Իսրայելի միջև կտրուկ նվազել էր և «Նավի մարմարայի» հայտի դեպքերից հետո, մեր բանաձև մտավ Քնեսեթ ու օրակարգում ընդունվեց ու հետո տեղափոխվեց արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողով և կրկին սառեցվեց։

Կցանկանայինք ավելի մանրամասն բաղատրել.

Իսրայելի կառավարությունը, ընդունեց ու ասենք ճանաչման օրինագիծն ուղարկեց Քնեսեթ։ Դրանից հետո օր է նշանակվում և հարցը բերվում է օրակարգ, օրակարգային քննարկման ժամանակ որոշվելու է թե որ հանձնաժողովը պետք է հարցը քննի։ Ամենադյուրին ճանաչման տարբերակը կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի միջոցով կլինի, որը կճանաչի քննարկումներից հետո և դրանից հետո նախագիծը կբերեն արդեն լիարժեք քննարկման լիագումար նիստ և առնվազն 2 ընթերցում կունենա օրինագիծը մինչև մեծամասնության կողմից ընդունվի և հաստատվի որպես օրենք։ Այնուհետև արդեն կրթական համակարգի հետ կապված փոփոխություններ և այլն։

Մնում է հուսալ, որ մեր բանաձևը հերթական գործիքը չի դառնա ինչպես տարիներ շարունակ Թուրքիային ապտակելու համար:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here