Saturday, July 4, 2026
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ Իսրայելը որպես պետություն չի ճանաչել և վստահ եմ՝ չի էլ ճանաչելու Հայոց...

Իսրայելը որպես պետություն չի ճանաչել և վստահ եմ՝ չի էլ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Չերնամորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

0
19

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերջին որոշումը ոչ թե պետական մակարդակով ճանաչում է, այլ քաղաքական ազդակ՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Իսրայելահայեր» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։ Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը երեկ քվեարկությամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի որոշման նախագծին։ Թուրքիան և Ադրբեջանը խստորեն դատապարտել են Իսրայելի կառավարության որոշումը։   Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է․ «Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով դատական քննության առարկա հանդիսացող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները»։  Ադրբեջանն էլ կոչ է արել Իսրայելի կառավարությանը վերանայել որոշումը։  Արտյոմ Չերնամորյանի խոսքով՝ Իսրայելի այս քայլը պայմանավորված է Էրդողանի կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանությամբ և Իսրայելի պետության գոյությանը սպառնացող հայտարարություններով։  «Սա ուղղակի լավ ապտակ էր Էրդողանին։ Իսրայելն այլևս չի վախենում Թուրքիայից և փոխում է իր ռազմավարությունը Մերձավոր Արևելքում»,- նշեց Չերնամորյանը` ընդգծելով, որ Հայոց ցեղասապանության պաշտոնական ճանաչման համար անհրաժեշտ է Քնեսեթի որոշումը։  «Պետությունը պաշտոնապես՝ իր բոլոր օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով, չի ճանաչել այս ցեղասպանությունը և նաև վստահ եմ, որ չի էլ ճանաչելու։ Իսկ սա ուղղակի քաղաքական հայտարարություն էր»,- շեշտեց նա։  Չերնամորյանը հիշեցնում է, որ 2016 թվականին Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթի) Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողով ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, սակայն Բենիամին Նաթանյահուի կառավարությունը դեմ էր եղել դրան։  Չերնամորյանը նաև վստահություն հայտնեց, որ Ադրբեջանն ու Իսրայելը ներքին կապի մեջ են և Բաքուն նախապես տեղեկացված է եղել այս որոշմանը։ «Սրանից Ադրբեջան-Իսրայել հարաբերությունը ընդհանրապես չի տուժի: Ադրբեջանն էլ, որպես Թուրքիայի լավ բարեկամ երկիր, պետք է մի երկու նախադասություն ասեր։ Իրենց սեփական ժողովրդին աչքերին թոզ փչելու համար է սա արել։ Իսրայելն էլ դրանից այդպես շատ չի ազդվել»,- ասաց Չերնամորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։  Անի Թամրազյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1036011.html

© factor.am

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1036011.html

© factor.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here