Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Իսրայելում և Իսրայելն աշխարհին ներկայացրեց իր առաջին լազերային զենքը – մեր վերլուծությունը

0
290

«Իսրայելահայեր» յութուբյան նոր ալիքն այսօր հրապարակեց իր նոր վերլուծությունը տարածաշրջանային մի կարևոր իրադարձության մասին: Խոսքը 15 –ամյա դադարից հետո Իսրայել ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցին է վերաբերում: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն մայսի 24-ից սկսել էր իր երկօրյա պաշտոնական ացն Իսրայել: Մինչ այդ սակայն պատմական որակվեց Թուրքիայի նախագահի հրավերքով մարտին Անկարա մեկնած Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի այցը: 2008թ. –ից ի վեր սա առաջին պաշտոնական հրավերքն էր Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի: Ներկայացնելու ենք նաև մի շատ հետաքրքիր թեմա. Իսրայելի պաշտպանության բանակն հակաօդային պաշտպանության իր համակարգը համալրեց լազերային առաջին զենքով, որ ստացել է «Երկաթյա ճառագայթ» անվանումը: Հայկական իրականաության մեջ մենք առաջինը ներկայացնելու ենք այս զենքի մասին որոշակի ունեցած տեղեկություններ:

«Իսրայելահայեր» թերթի խմբագրությունը կոչ է անում բաժանորդագրվել Յութուբյան մեր նոր ալիքին, սեղմել լայք ու կիսվել, որպեսզի առավել մեծ քանակությամբ մարդիկ հնարավորություն ունենան տեսնել ու վերլուծել այն տեղեկատվությունն, որ այսօր մեր կայքի ու Յութուբյան ալիքի միջոցով փոխանցելու ենք Ձեզ՝ սիրելի հայրենակիցներ ու Յութուբյան մեր նոր ալիքի հետևորդներ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here