Երկու հայկական համերգ՝ Երուսաղեմում և Թել-Ավիվում

0
476

Երկու բացառիկ հայկական ժողովրդական երգերի համերգներ են տեղի ունենալու Իսրայելում: Հունիսի 24 –ին երեկոյան ժամը  18:00 – ին առաջին համերգը կմեկնարկի Երուսաղեմում, հայկական թաղամասում:

Հայկական երաժշտության երկրպագուները հնարավորություն կունենան ունկդրելու հայ երգչուհի Սոսե Ալեքսա Գրիգորյանի և իր երաժշտական խմբի կենդանի կատարմամբ հայկական ժողովրդական, դասկան ու Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից հավաքված հայկական գյուղական երգերն նոր գործիքավորմամբ ու յուրահատուկ մատուցմամբ:

Երկրորդ համերգն, որը ունի «Արարատից – Թել Ավիվ» խորագիրը Թել-Ավիվ – Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի կունենա հուլիս 1-ին ժամը 19:00:

Բոլոր մեր հայրենակիցներին ու մարդկանց, ում հոգեհարազատ է հայկական մշակույթն ու երաժշտությունն, ընձեռվել է բացառիկ հնարավորություն ըստ ընտրության՝ մասնակիցը դառնալ հայկական մշակույթային այս միջոցառումներից որևէ մեկին:

Տոմսերը տեղում ձեռք բերելու դեպքում – 100 շեկել

Համացանցում՝ – 80 շեկել

Տոմսեր կարելի է ձեռք բերել հետևյալ հղմամբ՝

https://tzkrti.com/ar/events/1282

Լրացուցիչ տեղեկությունների համար՝

https://fb.me/e/7ENrNAzfA?mibextid=RQdjqZ

Մեր խմբագրությունն արդեն մեկ անգամ անդրադարձել էր հայ երգչուհու գործունեությանը:

Հայ երգչուհի Սոսե Գրիգորյանը հանդես եկավ «Ով Սիրուն Սիրուն»  երգի տեսահոլովակի շնորհանդեսով | Israelahayer

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here