Thursday, April 30, 2026
Գլխավոր Էջ ԼՈՒՐԵՐ Ապրիլի 11-ին և 12-ին Իսրայելի հայկական համայնքը տոնեց Ճրագալույցի ու Սուրբ Զատիկի...

Ապրիլի 11-ին և 12-ին Իսրայելի հայկական համայնքը տոնեց Ճրագալույցի ու Սուրբ Զատիկի տոները

0
38

Տեսագրությունը՝ Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի տեսուչ, միաբան հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի արխիվից

2026 թվականի ապրիլի 11-ին հայկական համայնքը մեծ ոգևորությամբ նշեց Ճրագալույցի Սուրբ Պատարագը՝ ժողովրդի լեզվով հայտնի «Լույսի տոնը»։ Երկար սպասված այս օրը դարձավ հավատքի, միասնության և հույսի խորհրդանիշ, երբ բազմաթիվ հայեր 39 – օրյա պատերազմից հետո հավաքվեցին եկեղեցում՝ մասնակցելու Սուրբ Զատկի նախատոնական արարողությանը։

Չնայած նախորդ օրերին առկա սահմանափակումներին, Լատինաց պատրիարքարանի ու Երուսաղեմի ոստիկանության միջև ծագած լուրջ հիմնախնդիրներից հետո,  ի վերջո ոստիկանությունը թույլատրեց հավատացյալներին մասնակցել պատարագին։ Այդ որոշումը մեծ ուրախությամբ ընդունվեց համայնքի կողմից, և տոնական մթնոլորտը լցվեց աղոթքով, մոմերի լույսով և հարության ավետիսով։

Ճրագալույցի խորհուրդը այս տարի հատկապես խոր իմաստ ստացավ՝ որպես լույսի հաղթանակ խավարի նկատմամբ, հավատքի զորացման և համայնքային համախմբման վկայություն։ Հայկական համայնքի հավատացյալ անդամները հավատարիմ  մնալով իրենց  ավանդույթներին, կրկին վերապրեցին Զատկի հրաշքն: Ապրիլի 12-ին Սուրբ Զատկվա պատարագներ տեղի ունեցան Իսրայելի բոլոր խոշոր եկեղեցիներում ու համայնքներում՝ Երուսաղեմում, Թել-Ավիվում և Հայֆայում:

Քրիստոս հարեավ ի մեռելոց. օրհնեալ է հարությունը Քրիստոսի

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here