Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։
Քննարկման բանախոսներն էին Ֆրանսիայում գործող «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքեանը, Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը, փաստաբան, գրող և «ԶԱԿՈՆԻԱ» էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ռուբեն Մարգարյանը, Ստամբուլում լույս տեսնող հայկական «Նոր Մարմարա» օրաթերթի խմբագիր Նաիրա Մկրտչյանը և լիբանանահայ կին պատգամավոր, Փոլա Եագուպեանի հայկական գրասենյակի պատասխանատու, հրապարակագիր, լրագրող, խմբագիր Պայծիկ Գալայճեանը։
Քննարկումը վարել է Արամ Ոսկանյանը։
Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի աշխատանքներին ուղիղ միացմամբ հետևելու համար այցելեք հղմամբ՝
Աղբյուրը՝ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ















