Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեների հաշվարկն ամբողջությամբ ավարտել է հոկտեմբերի 30-ին, և վաղը պաշտոնապես կներկայացնեն արդյունքներն, որոնք ըստ էության գրեթե անփոփոխ են իմ ընտրությունների հաջորդ օրը ներկայացրած թվերի հետ համեմատած ։
Վերջնական (հաշվարկված) արդյունքներ — 26-րդ Քնեսեթ
Մասնակցություն — 77,9 % – 5,716,665 քվե։
Նեթանյահուի դաշինք — 53 մանդատ պակասում է 8-ը մինչև 61 -ը՝ կառավարություն կազմելու համար։
Ընդդիմադիր դաշինք (Այզենկոտ և այլք) — 48 մանդատ
Արաբական կուսակցություններ — 19 մանդատ – իրականում ռեկորդային մանդատներ, որոնք պայմանավորված են Բիբիի կառավարության մաս կազմող ծայրահեղ արմատական, օրթոդոքս կուսակցությունների ղեկավարների քաղաքականության պատճառով։
Կուսակցությունների մանդատներ
Լիկուդ (Նեթանյահու) – 27
Յաշար (Այզենկոտ)- 21
Բեյախադ / Միասին (Բենեթ և Լապիդ) – 12
Միացյալ ցուցակ – 11 – խոսքը արաբական կուսակցությունների միացյալ ցուցակի մասին է։
Դեմոկրատներ – 8 -Յաիր Գոլան
ՌԱԱՄ – 8 կրկին արաբական կուսակցություն Մանսուր Աբբասի գլխավորությամբ
Յիսրայել Բեյտենու – 7 Ավիգդոր Լիբերման
Օցմա Յեհուդիտ -7
Յեհդուդ Հաթորահ – Միացյալ Թորայի հրեություն- 7
Շաս -6
Կրոնական սիոնիզմ–Զեհուտ -6
Այլ կուսակցությունները չեն հաղթահարել 3,25 % շեմը։
Նոր Քնեսեթի պատգամավորները երդմնակալության արարողությանը մասնակցելու են նոյեմբերի 10-ին։
Կոալիցիոն բանակցությունները շարունակվում են, քանի որ ոչ մի դաշինք չունի մեծամասնություն։
Սկսվել են երկու ճամբարներում բանակցությունները։
Պատերազմի նախաշեմին խորանում է քաղաքական ճգնաժամը։















