Saturday, October 17, 2026
Գլխավոր Էջ ՔԱՂԱՔԱԿԱՆ Հարձակում 9-ամյա երեխայի վրա

Հարձակում 9-ամյա երեխայի վրա

0
42
Հարձակում 9-ամյա երեխայի վրա
Երուսաղեմաբնակ անմեղ հայ երեխայի՝ 9-ամյա Վիլյամի վրա հարձակումը Յոմ Կիպուռի օրն, այսինքն այն օրն երբ հրա ժողովուրդը համընդհանուր ներողություն է խնդրում Աստծուց՝ կատարած մեղքերի համար, որակում եմ որպես ահաբեկչության դրսևորում։ Այդ օրը երեխաները սովորաբար հեծանիվ են վարում, քանզի մեքենա վարել չի թույլատրվում փողոցներում և երեխաներն ազատ խաղում են փողոցներում, մի խումբ հրեա, որոնց ինքնությունը պարզվում է հիմա, պղպեղի գազ են բաց թողել՝ հեծանիվ վարող երեխայի դեմքին։ Կրոնական ահաբեկչությունը դարձել է արդեն Իսրայել պետության մեջ պարբերաբար կրկնվող փաստ, երբ մի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնապես ճանաչում է Հայոց Ցեղասպանությունն ու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից նորից թուրքերին ու Էրդողանին մեղադրում է քրդերի կոտորածների ու Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու մեջ, իսկ զուգահեռաբար հայկական համայնքը պարբերաբար ենթարկվում է նման հարձակումների։ Այդ հարձակումները դրսևորվում են տարբեր ձևերով. հայկական պատրիարքարանի շենքերի ապակիները քարերով կոտրելու, հայկական համայնքի դարպասների վրա թքելու, հայերի վրա թքելու, հայերի վրա ամրաններով ու դիմակավորված մարդկանց հարձակումների տարբերակներով։ Եվ այս ամենը շարունակվում է քանի Ներքին գործերի նախարար Մոշե Արբելն ու Ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հանդիսանում են Իսրայելի անվտանգության «պաշտպանները»։
Օրեր առաջ հրեա սպանած արաբ ահաբեկչի համար մահապատիժ էր պահանջում Բեն Գվիրը, հետաքրքիր է ահաբեկչություն կատարած հրեայի նկատմամբ ուն՞ի նույն մոտեցումը։
Կոչ եմ անում մեր ժողովրդին դրսևորել սառնասրտություն, չենթարկվել սադրանքների ու սպասում եմ ոստիկանության հետաքննության արդյունքներին։ Անմեղ հայ երեխայի արցունքները թողնում եմ ձեր խղճին՝ հրեա կառավարություն ու ոստիկանություն:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here