Friday, March 6, 2026
Գլխավոր Էջ ՀԱՅԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ Շնորհավորանք Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

Շնորհավորանք Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

0
447

«Իսրայելահայեր» թերթի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը և ամբողջ հայ ժողովրդին Երրորդ հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։

Անկախությունը մեր ժողովրդի համար ոչ միայն պատմական ձեռքբերում է, այլև բացարձակ արժեք, որը ձևավորում է մեր ազատ գոյության հիմքը։ Այն խորհրդանշում է դարերով պայքարի ու դիմադրության հաղթանակը, մեր ինքնության պահպանման և սերունդներին հզոր ու անվտանգ հայրենիք թողնելու անսակարկելի նպատակադրումը։

Այս օրը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ անկախության պահպանումը պահանջում է միասնականություն, պատասխանատվություն և հավատ մեր պետության ապագայի նկատմամբ։

Թող Հայաստանի անկախությունը մշտապես ամուր մնա, խաղաղությունն ու զարգացումը ուղեկից լինեն մեր հայրենիքին, իսկ հայ ժողովուրդը շարունակի քայլել հպարտությամբ և վստահությամբ իր պետականության ուղով։

Շնորհավոր Անկախության տոն։