Հունիսի 12- ին《Ամ քե լավի》 թարգմանաբար «առյուծակերպ ազգ» անվամբ ռազմական օպերացիան սկսվեց և Իսրայելի օդուժը հրթիռահարում և ռմբահարում է Իրանի միջուկային օբյեկտներն երկրի ողջ տարածքում, հրթիռների պահեստներն ու կարևոր ստրատեգիական տարածքներ։ Հարվածներ են հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև այն շենքերին, որտեղ տեղավորված են Իրանի ռազմական ղեկավարությունը։ Թեհրանի բազմաթիվ շրջաններում երևում են հզոր հարվածներից առաջացած պայթյուններն ու հրդեհները։ Իսրայելի թիկունքի ծառայությունը արդեն հունիսի 13- ին ժամը 3։00֊ին հնչեցրեց տագնապ` արթնացնելով բնակիչներին և պատրաստելով Իսրայելի բնակչությանը նոր պատերազմի։ Ի վերջո վերլուծությունս ճիշտ դուրս եկավ, միայն կարծում էի, որ գուցե սպասեին ևս 2 օր, բայց ոչ, գիշերն իրողություններ են փոխվել։
Իսրայելն իրականացրեց փայլուն ռազմական օպերացիա՝ սկզբում ապատեղեկացնելով և մոլորության մեջ գցելով Իրանի Այաթոլլաների ռեժիմին: Ստեղծած քաղաքական ճգնաժամը, Նեթանյահուի որդու հարսանիքն ու իբր Նեթանյահուի արձակուրդ գնալն, վերջինիս մինչև հունիսի 15-նն Ամերիկա-Իրանյան բանակցությունների արդյունքների ավարտը չհարվածելու հայտարարությունները մոլորեցրեցին պարսիկներին: Ռազմական օպերացիան իրականացնելու համար Իսրայելի հատուկ ծառայություններից պահանջվեց ավելի քան մեկ ու կես տարի:
Հզոր հարվածներ է Իսրայելը հասցնում Իրանին: Իսրայելահայերին կոչ ենք անում զգոն լինել և կատարել թիկունքի ծառայության հրահանգները:















