Sunday, September 6, 2026
Գլխավոր Էջ ՀԱՅԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ  Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը հանդիպեց Աֆուլայի քաղաքապետ Ավի...

 Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը հանդիպեց Աֆուլայի քաղաքապետ Ավի Էլկաբեցի հետ

0
861
 Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը հանդիպեց Աֆուլայի քաղաքապետ Ավի Էլկաբեցի հետ

Իսրայելում ՀՀ դեսպանատան աշխատանքը բացի Իսրայելի Արտաքին Գործերի նախարարության պատասխանատուների, Քնեսետի, պետական տարբեր գերատեսչությունների ու Իսրայելում հավատարմագրված դեսպանների ու դիվանագետների հետ համատեղ աշխատանքով ու քննարկումներով չի սահմանափակվում: Շատ հաճախ մեր երկրի դիվանագետների աշխատանքն, որը իրականացվում է դիվանագիտական հանդիպումների ու խողովակների միջոցով անտեսանելի է համայնքի համար, քանզի դեսպանատան աշխատանքը չի եզրափակվում միայն հյուպատոսական աշխատանքով: Դեսպան Արման Հակոբյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում հասցրել է հանդիպել Իսրայելի տարբեր քաղաքների քաղաքապետերի հետ ու ջերմ հարաբերություններ հաստատել: Զորօրինակ Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգի հետ է բազմաթիվ հանդիպումներ ունեցել՝ ապրիլ 24-յան ու տարբեր մշակույթային միջոցառումների ընթացքում, Հայֆայի քաղաքապետարանի պատասխանատուների ու քաղաքապետ Էյնատ Կալիշ-Ռոտեմի հետ էր հանդիպել մարտի 20-ին՝ Հայոց Ցեղասպանության շրջանակի և ցուցանակի բացման արարողության շրջանակներում: Մեր դեսպանը երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցություն հաստատելու ծրագրի շրջանակներում շարունակում է քաղաքական կարևոր հանդիպումները:

Հունիսի 7-ին Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը պաշտոնական այց կատարեց Աֆուլա քաղաք: Այցի կապակցությամբ քաղաքի կենտրոնական փողոցները զարդարված էին Հայաստանի պետական դրոշերով:

Քաղաքապետարանում Ա. Հակոբյանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Ավի Էլկաբեցի, փոխքաղաքապետ Միքայել Բարքանի, միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Թամար Դագմիի և այլ պաշտոնյաների հետ: Քաղաքապետ Ա. Ալկաբեցը ներկայացրեց դեսպանին քաղաքը՝ հատուկ կանգ առնելով քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի վրա: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Աֆուլան և Հայաստանի քաղաքներից մեկը քույր-քաղաքներ հռչակելու վերաբերյալ: Հանդիպումից հետո փոխքաղաքապետ Մ. Բարքանի ուղեկցությամբ դեսպան Ա. Հակոբյանն այցելեց «Հա-Էմեկ» բժշկական կենտրոնը, որի պատասխանատուների հետ քննարկեց Հայաստանի հետ առողջապահության ոլորտի համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Աֆուլա այցն իրականցվեց Ա. Հակոբյանի՝ իսրայելյան քաղաքներ այցելելու և երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցություն հաստատելու ծրագրի շրջանակներում:

Աղբյուրը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն