Հոկտեմբերի 30-ին ամփոփվել են Հայ իրավաբանների համագումարի աշխատանքները

0
81

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (հոկտեմբեր 30, 2023)  – ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայ իրավաբանների համագումարի վերջին օրվա առանցքային թեման վերաբերում էր հայկական շահերի պաշտպանությանը և դրանց աջակցելու իրավական հիմնախնդիրներին: 30-ից ավելի երկրներից ժամանած 250 սփյուռքահայ իրավաբանների համար որպես բանախոսներ են հանդես եկել Հ Գերմանահայկական իրավաբանների ասոցիացիայի կառավարող խորհրդի անդամ, «Negotiation and Conflict Consulting» կազմակերպության միջազգային բանակցությունների փորձագետ և վեճերի կարգավորման մասնագետ, «Mediators Beyond Borders» միջազգային կազմակերպության հաշտարար, «DWM Deutsche Wirtschafts mediation GmbH»-ի բիզնես հաշտարար և բանակցությունների հարցերով փորձագետ Սառա Աթենա Բաբայեանը, ԱՄՆ հայ փաստաբանների ասոցիացիայի մտավոր սեփականության իրավունքի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովի համանախագահ, «Tono Law Group»-ի ղեկավար Կարեն Տոնոյանը, Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի համահիմնադիր-անդամ, «BGP Litigation» փաստաբանական գրասենյակի խորհրդական Գայանե Շթոյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտական հարցերով տնօրեն Րաֆֆի Քորթոշյանը: Նիստը վարել է «Orion Worldwide Innovations» ընկերության և հիմնադիր և ղեկավար, «Orion Score» ընկերության հիմնադիր, կառավարման ոլորտի համաշխարհային կարգի խորհրդատու ղեկավար, հրեշտակ-ներդրող Էմմա Առաքելյանը:

Համագումարի վերջին քննարկումն անցկացվել է «Հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարները» թեմայով:

Նիստը վարել է Հանրային հատվածի բարեփոխումների ավագ խորհրդական, «Impact Hub Yerevan»-ի համահիմնադիր և խորհրդի անդամ, մուլտիմեդիա լրագրող, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի նախկին փաստաբան և Լոս Անջելեսի քաղաքային դատախազի նախկին տեղակալ, քաղաքականության գծով խորհրդատու, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախկին ղեկավար Սառա Անջարգոլյանը, իսկ որպես բանախոսներ հանդես են եկել Նիդերլանադահայկական իրավաբանների միության հիմնադիր-նախագահ, «AVS Advocatenkantoor» իրավաբանական գրասենյակի ղեկավար Վազգեն Սարգիսը, Բրիտանահայկական իրավաբանների ընկերակցության համանախագահ, դատական և միջազգային արբիտրաժի փաստաբան Անդրե Եղիզարեանը, Ֆրանսահայ փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի (AFAJA) նախագահ ժան-Վազգեն Ալյանաքեանը,  Կալիֆորնիայի Գերագույն դատարանի քրեական հարցերով դատավոր Արմենուհի Աշվանյանը, ԱՄՆ-ի Հայ փաստաբանների միության խորհրդի անդամ, ԱՄՆ հայ կանանց իրավաբանական միության խորհրդի նախագահ Շիլա Փայլանը և Ռուասատանի Հայ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ Սերգեյ Բրուտյանը:

Այնուհետ համագումարը շարունակվել է զուգահեռ չորս աշխատաժողովներով հետևյալ թեմաներով՝ «ՀՀ օրենսդրական բարեփոխումների հարցերի շուրջ համատեղ գործակցության ճանապարհային քարտեզի մշակում», «Անվտանգության, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ գործակցության ճանապարհային քարտեզի մշակում», «Հայկական ազգային շահերի  պաշտպանության և դրանց աջակցության ճանապարհային քարտեզի մշակում», «Հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարների շուրջ ճանապարհային քարտեզի մշակում»:

Աշխատաժողովների արդյունքների ամփոփմանը հաջորդել է համագումարի փակման արարողությունը:

Հայ իրավաբանների համագումարի գլխավոր գործընկերն է Team Telecom Armenia-ն: Այն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։

Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին։

Աղբյուրը՝ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here