ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախապես հայտարարված 2020թ. ծրագրերում կատարվել են փոփոխություններ՝ պայմանավորված աշխարհում COVID-19 վարակով ստեղծված իրավիճակով:

0
671

Տեղեկատվություն սփյուռքի համար նախատեսված կրթական ծրագրերի վերաբերյալ

1. Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի և այլ ուսումնական նյութերի մշակում, ձեռքբերում և տրամադրում.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման գործընթացը: Այս փուլում ընթանում է 2020 թ. բյուջեի հաշվին դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերման գործընթացը: Կարճ ժամանակահատվածում սփյուռքին կներկայացվի ՀՀ ԿԳՄՍՆ-ի 2019 թ. դեկտեմբերին և 2020 թ. ձեռքբերման արդյուքում տնօրինության տակ գտնվող նյութերի ամբողջական ցուցակ՝ վերջնական հայտերը հավաքագրելու և ամառվա ընթացքում առաքումները կազմակերպելու նպատակով:

2. Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում.

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կայանալու է հեռավար ձևաչափով՝ նույն նախապես հայտարարված 6 ուսումնական ծրագրերով (մանկապարտեզ, մեկօրյա դպրոց, տարրական ուսուցում, հայոց լեզու և գրականություն, լրացուցիչ կրթություն և հայոց պատմություն): Ուսումնական ծրագրի մշակումը մրցույթով ստանձնել է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը: Այժմ ընթանում են ուսումնական ծրագրի նոր ձևաչափին հարմարեցման խմբագրական, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքները: Ուսումնական ծրագրերում տեղ են գտնելու նաև հեռավար ուսուցման կազմակերպման մեթոդիկայի, տարբեր էլեկտրոնային հաթակներից օգտվելու և նոր ստեղծված պայմաններում այլ արդիական դարձած թեմաներով դասընթացները: Դասընթացներին առցանց գրանցվելու, անցկացման ժամկետների և ժամանակացույցի մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ: Ակնկալում են ուսուցիչների ակտիվ մասնակցությունը: Բոլոր նախապես մասնակցության համար դիմած ուսուցիչների դիմումները ուժի մեջ են:

3. Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը ՀՀ բուհեր.

Իր ընթացակարգով է շարունակելու սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը ՀՀ բուհեր: Այն կսկսվի հուլիս ամսին: Դիմորդները փաստաթղթերը կներկայացնեն էլեկտրոնային տարբերակով: Մնացած բոլոր մանրամասների մասին հայտարարությունը կտեղադրվի ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում (http://escs.am/am) հունիս ամսվա առաջին տասնօրյակում:

4. Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն.

Մոտենում է իր առաջին փուլի ավարտին Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը: Հունիսին կազմակերպիչները կամփոփեն տեղեկություններ մրցույթին դիմած դպրոցների և անհատների մասին և որոշում կկայացնի մրցույթի հետագա ընթացի ժամկետների և կարգի վերաբերյալ: Հաշվի առնելով այն փաստը, որ դպրոցները աշխատել են առցանց, և երեխաները ուսուցչի լիարժեք ուղղորդման և աջակցության հնարավորություն չեն ունեցել, հնարավոր են այլ լուծումներ՝ ցուցահանդեսի կազմակերպման հարցում: Հնարավոր է, որ կազմակերպիչները առանձին-առանձին կապ կհաստատեն մասնակիցների հետ՝ խորհուրդներ տալու և հեագա համատեղ աշխատանքն իրականացնելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, Համահայկական կրթական խորհրդաժողովն այս տարի չեղարկվում է և տեղափոխվում է 2021 թ., իսկ Համահայկական բնագիտական օլիմպիադան այս տարի չեղարկվում է և կանցկացվի պլանավորված 2022 թ.:

Սակայն ստեղծված իրավիճակում համագործակցության ոլորտում կորուստները նվազագույնին հասցնելու, ինչպես նաև առաջացած իրական կրթական պահանջները բավարարելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ այս ընթացքում նախաձեռնում է կամ աջակցություն է ցուցաբերում մի շարք նոր ծրագրերին:

1. «Էդիտ Պրինտ» հրատարակչության հետ համատեղ նախաձեռնվել է սփյուռքահայ ուսուցիչների համար հայոց պատմության թեմաներով առցանց դասախոսությունների շարքը: Դասախոսությունների առաջին շարքը նախատեսում է 15 թեմաներ (30 դասաժամ) hայոց պատմության վերաբերյալ: Առցանց դասախոսության ավարտից հետո տեսագրությունը տեղադրելու է կայքէջում՝ բաց օգտագործման համար: Նախապես գրանցված և դասախոսությունների ամբողջական շարքին մասնակցած, ինչպես նաև դասախոսությունից հետո առաջադրանքներ կատարած ուսուցիչներին տրամադրվելու է համապատասխան վկայական: Բացի բուն դասախոսությունից կայքէջը պարունակելու է լրացուցիչ տեղեկություններ ներկայացված թեմաների վերաբերյալ, որոնք կարող են մեթոդական օժանդակ նութ հանդիսանալ ուսուցիչների համար: Գրանցման համար կարելի է դիմել ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժին

2. Ս.թ. օգոստոսին կանցկացվի առցանց 3-օրյա կոնֆերանս՝ նվիրված COVID-19 վարակի պայմաններում սփյուռքում կրթական գործընթացի հիմնախնդիրներին: Կոնֆերանսին կարող են մասնակցել ազգային կրթության և դաստիարակության հարցերով հետաքրքրված բոլոր կազմակերպությունները և դրանց ներկայացուցիչները, ուսուցիչները: Նախատեսված է առավելագույնս շեշտը դնել առցանց կրթության կազմակերպման պայմաններում միասնական կրթական չափորոշիչների իրագործման հնարավորությանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով (գնահատում, փորձի փոխանակում, վկայականների տրամադրում և այլն) և ազգային կրթության ոլորտում ընդգրկվածության ընդլայնմանը: Հատկապես հետաքրքրական է իմանալ, թե ինչպիսի դժվարություններին են հանդիպում սփյուռքի ներկայացուցիչները և ուսուցիչները՝ Հայաստանում թագավարակի պայմաններում հեռարձակված կրթական և մշակութային ծրագրերից օգտվելիս, ինչ օգուտ կարելի է քաղել առցանց կրթության հնարավորություններից և այլն:

Սփյուռքի հետ համատեղ օրակարգը ձևավորելու ընթացակարգի, կոնֆերանսին մասնակցելու պայմանների մասին հայտարարություն կտարածվի ս.թ. հուլիս ամսին:

 Բոլոր նորությունների և նոր նախաձեռնությունների մասին տեղեկացնելու ենք լրացուցիչ:

ՀՀ ԿԳՄՍՆ, սփյուռքի հետ կապերի բաժին,

Բաժնի պետ՝ Մնացականյան Կարեն Ռազմիկի
 (+374 10) 59-96-47
  karen.mnacakanyan@escs.am

Աղբյուրը ՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here